Ախենի հաշտություն (1748)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ախենի հաշտություն 1748, կնքվել Է հոկտեմբերի 18-ին, Ախենում, մի կողմից Ֆրանսիայի, մյուս կողմից Անգլիայի ու Հոլանդիայի միջև, որով ավարտվել Է Ավստրիական ժառանգության համար պատերազմը։ Այնուհետև Ախենի հաշտությանը միացան Իսպանիան, Ավստրիան, Մոդենան, Զենովան, Աարդինիան։ Ախենի հաշտությամբ Ավստրիան կորցրեց Սիլեզիան, որն անցավ Պրուսիային, և իտալական հողերի մի մասը։ Մարիա Թերեզայի ամուսին Ֆրանց Ատեֆան Լոթարինգցին ճանաչվեց «Հռոմեական Սրբազան կայսրության» կայսր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png