Ախալքալաքի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ախալքալաքի սարավանդ, (հնում՝ Ջավախքի լեռնադաշտ), գտնվում Է Վրաստանում։ Տարածվում Է արևմուտքից մինչև Կուրի հովիտը, հյուսիսից՝ Թրիալեթի, արևելքից՝ Սամսարի և Զավախեթի լեռները, հարավում Ախալքալաքի սարավանդի շարունակությունը Աշոցքի սարահարթն Է։ Տարածությունը՝ մոտ 700 քառակուսի կիլոմետր, միջին բարձրությունը՝ 1800 մետր։

Ախալքալաքի սարավանդը ծածկված Է լավային հզոր շերտերով (700 մ)։ Մակերևույթը հարթ Է, երբեմն՝ խախտված լավային ծածկույթի ալիքաձև ծալքերով, հրաբխային կոներով ու լեռնագագաթներով (Աբուչ), թույլ թեքված Է դեպի արևմուտք և Կուրի հովտի մոտ վերջանում Է մինչև 300 մ բարձրության ժայռային ցցվածքներով։ Կլիման ցամաքային Է. ամառը՝ կարճատև ու զով, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 3, 5°C–ից 6°C, հունվարին՝ մինչև -8°C (ևվազագույնը՝ -30°C, -35°C)։ Ձնածածկույթը մնում Է 6-7 ամիս։ Տեղումները՝ 550-650 մմ։ Գլխավոր գետը Փարվանան Է։ Հարուստ Է լճերով՝ Փարվանա, Տաբածղուրի, Խանչալի, Սաղամո, Խոզափին և այլն։

Ախալքալաքի սարավանդը ծածկված Է լեռնային սևահողերով և լեռնամարգագետնային հողերով։ Անտառազուրկ Է, տարածված են լեռնային տափաստանները, մերձալպյան ու ալպյան մարգագետինները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Տես նաև[խմբագրել]