Ալ. Բլոկի անվան հմ. 122 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ. Բլոկի անվան հմ. 122 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1961
Անվանված էԱլեքսանդր Բլոկ
ՏնօրենԿարինե Մխիթարյան
Աշակերտներ503
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Աջափնյակ վարչական շրջան, Արզումանյան 5

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Հիմնադրվել է 1961 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համար 122 միջնակարգ դպրոցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 5 հասցեում հատկացվել է 6226 հա հողատարածք։ Համար 122 միջնակարգ դպրոցը 1981 թվականին անվանվել է ռուս գրող Ալեքսանդր Բլոկի անվամբ։ 1997 թվականին դպրոցը դարձել է ռուսերենի խորացված ուսուցմամբ։ 2006 թվականից դպրոցում գործում է ռուսական սեկտոր։ 2009-2010 ուստարվանից համար 122 Ալ. Բլոկի անվան դպրոցը դարձել է հիմնական դպրոց։

Ուսումնական ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի ուսումնական ծրագիրը՝ ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված հիմնական դպրոցների ուսումնական ծրագիրն է։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցում գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով։ Գործում է էլեկտրոնային մատյան դասարան․ամ կայքում։

Առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի ուսումնական ծրագիրը կազմված է հիմնական առարկաններից։ Հիմնական առարկաները դասավանդում են ստանդարտ և խորացված մակարդակներով։ Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցման և աշակերտների խոսելու և գրելու կարողությունների զարգացմանը։ Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր կիսամյակի ավարտին 9-րդ դասարանցիները հանձնում են առարկայական ստուգարքներ, իսկ 2-րդ կիսամյակի վերջում 4-րդ և 9-րդ դասարանցիները հանձնում են քննություններ (գիտելիքի ստուգում), ստանալով վկայականներ 9-րդ դասարանցիները հնարավորություններ ստանում շարունակել ուսումը թե՝ ավագ դպրոցում, թե՝ ալլ ուսումնական հաստաություններում («Այբ» ավագ դպրոցում, համալսարանների կից վարժարաններում, ուսումնարաններում, քոլեջներում)։

Մեդիա թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցչական մարմինն է, որի գործունեության հիմնական սկզբունքներն են կամավորությունը, աշակերտների իրավահավասարությունը, կառավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթության արժեքային հիմքը ապահովելու նպատակով դպրոցը կազմակերպում է՝

  • Աշխատանքային զրույցներ և քննարկումներ
  • Ուխտագնացություններ
  • Էկոլոգիայի և բնապահպանության միջոցառումներ

Աշակերտի նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճանաչող
  • Արարող
  • Բարեխոհ
  • Հոգատար
  • Նախաձեռնող
  • Հավասարակշռված
  • Զգոն
  • Ճշտախ2222

Ընտրվել է հենց 8 կետ, քանի որ ութը ըստ Եկեղեցու հայրերի, Քրիստոնյան թիվն է կամ Հարության թիվը։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]