Ալ-Մուհասսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Մուհասսան
موحسن‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԴեյր-էլ-Զորի մարզ
ՄինտակաԴեյր-էլ-Զորի գավառ
ՆահիյաԱլ-Մուհասսանի շրջան
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն9501 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմսուննի իսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ալ-Մուհասսան (Սիրիա)##
Ալ-Մուհասսան (Սիրիա)

Ալ-Մուհասսան (արաբ․՝ موحسن‎‎‎‎), ինչպես նաև՝ ալ-Մոհասսան կամ Ալմու Հասան, քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Դեյր-էլ-Զորի մարզում։ Հանդիսանում է Դեյր-էլ-Զորի գավառի 7 շրջաններից մեկի՝ ալ-Մուհասսանի շրջանի կենտրոնը։ 2004 թվականի տվյալներով շրջանն ուներ 35 113 բնակիչ՝ հիմնականում արաբներ[1]։ Հիմնական զբաղմունքը ոռոգովի երկրագործությունն է և անասնապահությունը։

Քաղաքը գտնվում է Եփրատ գետի ափին, Դեյր-էլ-Զորից հարավ։ Ալ-Մուհասսանից 120 կմ արևմուտք Իրաքի սահմանն է։ 1950-ական թվականներին Սիրիայի կոմունիստական կուսակցությունը աջակցում է արաբներով ու սուննի մուսուլմաններով բնակեցված քաղաքները, այդ թվում՝ ալ-Մուհասսանը։ Նախկին ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայի անունով քաղաքը հայտնի էր որպես «փոքր Մոսկվա»։

1953 թվականի ամռանը տեղական տոհմերից մեկի՝ ալ-Ակայդաթի ղեկավարները ձեռք են բերում մեծ ազդեցություն։ Նրանք կարողանում են սեփականացնել բնական գազի պաշարները, ստացված եկամուտներն ուղղելով գյուղատնտեսության զարգացմանը։ Դեյր-էլ-Զոր քաղաքի կոմունիստ դասախոսների ազդեցության տակ նրանք կարողանում են ձեռք բերել գազի երկու պոմպ, հիմնում համայնական ընկերություն, իսկ գյուղերը ստանում են 2 տրակտոր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է {{{1}}}:
  2. Բատատու, 1999, էջ 120-121

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]