Ալ-խալաաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալ-Խալաաթից)

Ալ-խալաաթ (արաբ․՝ الخلعة‎‎), կանաչ գույնի հագուստ, որը հագնում էին աբբասյան խալիֆն ու մամլուքյան սուլթանները ալ-իմամայի (կլոր‚ ոսկեգույն զարդանախշերով գլխի մետաքսյա փաթաթան) հետ միասին՝ համատեղելով կանաչը սևի և սպիտակի հետ։ Հետաքրքրականն այն է, որ մամլուք բահիրի սուլթաններին հաջորդած չերքեզ սուլթանների օրոք աբբասյան խալիֆաներին արգելված էր կրել վերոհիշյալ հագուստները։ Փոխարենը նրանք կրում էին ռազմական հագուստներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբն Թաղրի Բարդի, Ան-Նուջում, Կահիրե 1963 թ. հատ 5, էջ 133