Ալ-Աշարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Աշարա
արաբ․՝ العشارة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԴեյր-էլ-Զորի մարզ
ՄինտակաԱլ-Մայադինի գավառ
ՆահիյաԱլ-Աշարայի շրջան
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն17 537 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ալ-Աշարա (Սիրիա)##
Ալ-Աշարա (Սիրիա)

Ալ-Աշարա (արաբ․՝ العشارة‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում՝Դեյր-էլ-Զորի մարզում։ Քաղաքը գտնվում է Եփրատ գետի ափին։ Ըստ 2004 թվականի մարդահամարի Ալ-Աշարայի բնակչությունը կազմում է 17 537 մարդ[1], հիմնականում՝ սուննի մուսուլմաններն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը կառուցվել է արամեա-ասորական Թերկա բնակավայրի տեղում։ Ասորեստանի թագավոր Թուկուլթի-Նինուրտա II-ը մ.թ.ա. 883 թվականին հիմնադրել է այն։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև զանազան անտիկ իրեր, որոնք պահվում են Հալեպի ազգային թանգարանում։ Մինչև 19-րդ դարը շրջանը համարվում էր քաղաքատիպ ավան՝ փոքր տնակներով, առանց արդյունաբերական ձեռնարկությունների։ 1917 թվականին այս տարածքն ազատվեց թուրքական լծից և սկսվեց շրջանի զարգացման գործընթացը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004