Ալ-Ախտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Ախտալ
արաբ․՝ الأخطل التغلبي‎‎
Ծնվել է640[1][2][3]
ԾննդավայրAl-Hirah, Najaf Governorate, Իրաք
Վախճանվել է710[2][3]
Վախճանի վայրՋեզիրե
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն
Քաղաքացիություն Օմայյան խալիֆայություն
Ժանրերպանեգիրիկ, երգիծանք և khamriyyah?

Ալ-Ախտալ ալ-Թաղլիբի (արաբ․՝ الأخطل التغلبي‎‎‎‎) (մոտ. 640-մոտ․ 710) (ամբողջական անուն՝ արաբ․՝ غياث بن غوث بن الصلت التغلبي‎‎‎‎Ղիյաս իբն Ղաուս իբն ալ-Սուլթ ալ–Թաղլիբի), Օմայյան խալիֆայության ամենահայտնի ձոներգուներից[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ–Ախտալը ծնվել է մոտ 640 թվականին ալ-Հիրայում։ Նրա ժամանակակիցները նրան տվել են ալ–Ախտալ մականունը, որ նշանակում է «խոսող անհեթեթություն»։ Ըստ Աբու Ուբայդայի (արաբ․՝ أبو عبيدة عامر بن عبدالله بن الجراح‎‎‎‎), այս անհարգալից մականունը ալ–Ախտալը ստացել է իր ցեղակիցներին ուղղված սուր դրվատանքների պատճառով։ Ալ–Ախտալը քրիստոնյա էր, հայտնի Թաղլիբ ցեղից։

Օմայանների գահ բարձրանալուց հետո առաջացավ պայքար Դամասկոսի կառավարիչների և «սրբազան քաղաքների» արիստոկրատիայի միջև։ Պոետ ալ–Ախտալը Օմայանների կողմնակիցն էր, քանի որ իր թաղլիբի ցեղը լավ հարաբերությունների մեջ էր Օմայանների հետ։ Խալիֆ Աբդ ալ-Մալիքը ալ–Ախտալին Օմայաններին ակտիվորեն սատարելու համար շնորհել է «Օմայանների պոետ» տիտղոսը։

Յազիդ I-ին և Աբդ ալ-Մալիքին նվիրված ձոներում ալ-Ախտալը գովերգում էր նրանց, վկայում նրանց օրինական գահ բարձրանալու մասին, պախարակում էր ալիականներին ու զուբայրիներին, անիծում կայս ցեղին` թաղլիբիների և Օմայանների թշնամուն։ Ալ-Ախտալը շատ ազատ էր արտահայտվում իսլամի վերաբերյալ։ Աղբյուրները հաղորդում են, որ ալ-Ախտալը գինետների մշտական հաճախորդ էր, որտեղ սիրում էր ժամանակ անցկացնել զվարթ պարուհիների և երգչուհիների հետ։ Մի անգամ խալիֆը նրան առաջարկում է իսլամ ընդունել, ինչին ալ-Ախտալը պատասխանում է, որ պաս չի պահի Ռամադան ամսին, չի ուտի զոհաբերված կենդանիների միսը, մունետիկի (արաբ․՝ مؤذن‎‎‎‎) նման մինարեթից աղոթքի չի կանչի, այլ կխմի սառնորակ գինի և կաղոթի արթնացող արևին։ Օմայան խալիֆը խիստ չէր իսլամին վերաբերող հարցերին և չի պատժում պոետին սուր խոսքի համար։

Արքունական ձոներգուի կարգավիճակը չի փոխում ալ-Ախտալի բեդվինական խառնվածքը։ Պոետի կենսագիրները նրան բնութագրում են որպես խիզախ, արի, առատաձեռն և հպարտ անձնավորություն։ Ալ-Ախտալը եղել է հին արաբական պոեզիայի երկրպագու, առավելապես նախընտրել է բեդվին պոետ Տարաֆային և ձոներգու ալ-Աշային։ Հաճախ ալ-Ախտալին համեմատում են ալ-Նաբիղայի հետ, ալ-Ալխտալի կասիդաներում զգացվում է նմանակում ալ-Նաբիղային։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ–Ախտալի կասիդաների կոմպոզիցիան և նրա լեզուն խիստ ավանդական են, ինչը միջնադարյան բանասերները համարում էին նրա արժանիքը։ Ալ–Ախտալը սկսում էր իր ձոները քնարական նախաբանով, որին հետևում էր հիմնական մասը՝ գովաբանվող անձնավորության արժանիքների թվարկումը, Օմայանների տան փառաբանումը, որի ներկայացուցիչները պատկերվում էին որպես «ճշմարտության ապավեն», «բոլոր վտանգները հաղթահարող», «անվախ», «քամուց արագ» ։ Այս փառաբանումները ընդունված էին ժառանգների կողմից որպես ձոներգության ոճի օրինակ, և նշանավոր Աբբասյան խալիֆ Հարուն ալ–Ռաշիդը ալ–Ախտալի ձոներից մեկի բեյթը համարում էր լավագույնը այն բոլոր ձոներից, որոնք նվիրվել էին Օմայաններին կամ Աբբասյաններին։

Հովանավորին փառաբանելուց հետո ալ– Ախտալն անցնում էր իր ցեղի գովերգմանը, թվարկում էր իր ցեղի լավագույն մարտիկներին, նրանց հաղթանակները, և հատկապես անդրադառնում էր թաղլիբիների Օմայանների դիմաց արժանիքներին։ Հավատարմությունն իր ցեղին շատ ուժեղ էր, սրա մասին փաստում է հետևյալ պատությունը․ թաղլիբիների ու կայսիների միջև ճակատամարտում թաղլիբիները պարտվում են, և Աբդ ալ–Մալիքը տատանվում էր, թե ում կողմն անցնի՝ իր դաշնակից թաղլիբիների, թե հաղթանակած կայսիների։ Այս ժամանակ ալ–Ախտալը բարկացած հայտարարում է, որ կլքի խալիֆին, եթե նա չպաշտպանի թաղլիբիներին։

Ալ–Ախտալի կասիդաներում հաճախ հանդիպում է անդրադարձ «քաղաքական» թեմայով։ Իր դիատրիբներում, որտեղ ծաղրում ու պախարակում էր իր ցեղի և Օմայանների թշնամիներին, պոետը, սովորույթին համաձայն, թվարկում էր թշնամիների բոլոր պարտությունները՝ ծաղրելով նրանց իրական և հորինված արատների վրա՝ ժլատություն, վախկոտություն, ստախոսություն և այլն։ Բեդվինական հարգված ցեղի անդամը պիտի ունենար իր բարձրությանը հարիր արտաքին տեսք, և սա առիթ էր տալիս ալ–Ախտալին ծաղրել շատերին։

Նակիդա ժանրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմայան խալիֆների օրոք մեծ տարածում ունեցավ երկուստեք պախարակումների մի հատուկ ժանր, որը կոչվում էր նակիդա (հգ․՝ նակաիդ) (արաբ․՝ نقيدة, نقائد‎‎)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Ayyildiz, Esat (2017 թ․ դեկտեմբերի 27). «El-Ahtal'ın Emevilere Methiyeleri». Ankara Üniversitesi Dil ve Tarih-Coğrafya Fakültesi Dergisi (թուրքերեն). 57 (2). ISSN 2459-0150. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 198