Ալֆրեդ Կրյոբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Կրյոբեր
անգլ.՝ Alfred Louis Kroeber
Ishi.jpg
Ալֆրեդ Կրյոբերը հնդկացու հետ
Ծնվել է 11.06.1876
Ծննդավայր Հոբոկեն, Նյու Ջերսի
Մահացել է 05.10.1960
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Կրոն քրիստոնյա
Մասնագիտություն ազգագրագետ

Կրյոբեր (Kroeber) Ալֆրեդ Լուիս (1876-1960թթ.), ԱՄՆ ազգագրագետ, «պատմական դպրոցի» ներկայացուցիչ։ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր (1919-1946թթ.)։ Կրյոբերի աշխատությունները գլխավորապես նվիրված են Ամերիկայի հնդկացիներին, պարունակում են մեծ քանակությամբ փաստացի նյութ։ Դրանց մի մասը գրված է էվոլյուցիոն ուսմունքին հակառակ դիրքերից։ Կյանքի վերջին տարիներին Կրյոբերը հրաժարվել է այդ հայացքներից և ընդունել մարդկային հասարակության առաջընթաց զարգացման գաղափարը։

Գրականություն[խմբագրել]

  • Современная американская этнография, теоритические направления, тенденци, Մոսկվա, 1963թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png