Ալֆոնսո Կուարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալֆոնսո Քուարոնից)
Ալֆոնսո Կուարոն
Ալֆոնսո Կուարոն Օրոսկո
Ծնվել էնոյեմբերի 28, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկա
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և Escuela Nacional de Artes Cinematográficas?
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2][2][…]
Գործունեության տարիներ1983–այժմ
Ազգություն{{{2}}} Մեքսիկա
ՄասնագիտացումՌեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր
Ոճ(եր)Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Դրամա
ԱմուսինՄարիանա Էլիսոնդո
(ամուսնալուծված, 1 երեխա)
Աննալիզա Բուլյանի
(ամուսնալուծված, 2 երեխա)
Պարգևներ
IMDbID nm0190859

Ալֆոնսո Կուարոն (իսպ․ Alfonso Cuarón, նոյեմբերի 28, 1961(1961-11-28)[7][8], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[9]), мեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ 2014 թվականին իր «Գրավիտացիա» տեխնոթրիլերի համար արժանացել է երկու «Օսկար»-ի՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ 2001 թվականին «Եվ քո մորը նույնպես» ֆիլմի համար արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի, Վենետիկի կինոփառատոնին արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին (2018), ինչպես նաև «Ռոմա» ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ[10]։

Կուարոնի ամենահայտնի ֆիլմերից են՝ Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը» (2004), «Մարդկային Զավակ» հակաուտոպիան (2006) և «Գրավիտացիա» տեխնոթրիլերը (2013)։ Վերջինս ռեժիսորի թերևս ամենամեծամասշտաբ պրոեկտն է, որը նրան բերել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նաև՝ «Ոսկե Գլոբուս», «BAFTA» և «Օսկար»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆոնսո Կուարոնը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն և կինոմշակույթ։ Ավարտելով համալսարանը՝ սկսեց աշխատել մեքսիկական հեռուստատեսություններից մեկում՝ սկզբում որպես տեխնիկ, հետո՝ որպես ռեժիսոր։ Հեռուստատեսային աշխատանքը բերեց նրան, որ Ալֆոնսոյին նշանակեցին ռեժիսորի օգնական՝ մի քանի լատինամերիկյան գեղարվեստական ֆիլմերում։ 1991 թվականին կայացավ նրա դեբյուտը՝ մեծ էկրանին։

Կուարոնի առաջին լուրջ պրոյեկտը դարձավ «Sólo con tu pareja» ֆիլմը։ Այն Մեքսիկայում դարձավ իսկական հիթ և մեծ խանդավառությամբ ընդունվեց ամբողջ աշխարհում։ Հոլիվուդյան կինոռեժիսոր Սիդնի Փոլլաքը այնքան էր տպավորված ֆիլմով, որ Կուարոնին հրավիրեց նկարահանելու «Fallen Angels» հեռուստասերիալի մի էպիզոդ։ Բացի Կուարոնից, սերիալի վրա աշխատում էին նաև այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Սթիվեն Սոդերբերգը, Ջոնաթան Կապլանը, Պիտեր Բոգդանովիչը և Թոմ Հենքսը։

«Փոքրիկ արքայադուստրը» դարձավ Կուարոնի՝ Հոլիվուդում նկարահանած առաջին գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1995 թվականին՝ Ֆրենսիս Էլիզա Բյորնեթի համանուն վիպակի հիման վրա։ Կուարոնի հերթական աշխատանքը նույնպես էկրանավորում էր։ Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում խաղում էին այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Իթան Հոուքը, Գվինեթ Փելթրոուն և Ռոբերտ Դե Նիրոն։

Ռեժիսորի հաջորդ պրոյեկտը, որը նրան ստիպեց վերադառնալ Մեքսիկա, դարձավ «Եվ քո մորը նույնպես» («Y tu mamá también») ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր 3 կերպարները կերտել են Մարիբել Վերդուն, Գաել Գարսիա Բերնալը և Դիեգո Լունան։ Այս պրովոկացիոն կատակերգությունը երկու դեռահասների մասին է, ովքեր ճանապարհորդության են մեկնում հմայիչ և ամուսնացած կնոջ հետ։ Ֆիլմում առկա շատ սուր քաղաքական և սոցիալական քննադատությունները, ինչպես նաև սեքսուալության պարզ կերպարն ու բավականին կոշտ հումորը, ֆիլմը դարձրին միջազգային հիթ, և այն շատ սիրվեց կինոքննադատների կողմից։ Ալֆոնսոն և նրա եղբայրը՝ Կարլոսը, ով ֆիլմի սցենարիստներից մեկն էր, նոմինացվեցին «Օսկար»-ի «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։

Ալֆոնսո Կուարոնը և Քլայվ Օուենը Կաննի կինոփառատոնի ժամանակ

2003 թվականին Կուարոնին վստահվեց նկարահանել «Հարի Փոթեր»-ի 3-րդ մասը՝ Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը (ֆիլմ)։ Կուարոնը բախվեց մի շարք երկրպագուների քննադատությանը, ովքեր կարծում էին, թե Կուարոնը այլ կերպ է պատկերացրել պատմությունը և «Հարի Փոթերի» տրամադրությունից դուրս ֆիլմ է ստեղծել։ Ի տարբերություն Քրիս Կլամբուսի, ով ֆիլմաշարի առաջին երկու մասերը նկարահանել է գրքին հնարավորինս համապատասխան, Կուարոնը իրեն թույլ է տվել ավելի ագրեսիվ ադապտացիա՝ մռայլ մթնոլորտ, հերոսների փոփոխված հագուստներ և այլն, այս ամենը շատ երկրպագուների համար շոկային էր։ Միևնույն ժամանակ, գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը հայտարարեց, որ սա իր ամենասիրած էկրանավորումն է։ Արդյունքում ֆիլմը դրական ընդունեցին շատ կինոքննադատներ, որոնց կարծիքով՝ Կուարոնի այս էկրանավորումը միակն է, որն իրապես ցույց է տալիս ստեղծագործության էությունը։

Կուարոնի հաջորդ պրոյեկտը «Մարդկային զավակ» ֆիլմն է, որի սցենարը Կուարոնը նույնպես ադապտացրել է՝ այս անգամ Ֆ․Դ․ Ջեյմսի ստեղծագործությունից։ Գլխավոր դերերում են՝ Քլայվ Օուենը, Ջուլիանա Մուրը և Մայքլ Քեյնը։ Ֆիլմը արժանացավ կինոքննադատների բարձր գնահատականի և նոմինացվեց «Օսկար»-ի՝ 3 անվանակարգերում՝ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ»։ Ինքը՝ Կուարոնը, կարող էր ստանալ Օսկար, քանի որ հանդիսանում էր ֆիլմի և՛ սցենարիստը,և՛ մոնտաժողը։

Կուարոնի գլուխգործոցը կարելի է համարել «Գրավիտացիա» տեխնոթրիլերը, որը նկարահանվել է 2013 թվականին։ Կուարոնը հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարիստն ու մոնտաժողը։ «Օսկար 2014»-ի ժամանակ ֆիլմի ստացած 7 օսկարներից 2-ն ստացավ անձամբ ինքը՝ Կուարոնը։ Որպես «Լավագույն ռեժիսոր»՝ դա Կուարոնի առաջին և առայժմ միակ Օսկարն է։ Ֆիլմը, ինչպես սպասվում էր, դարձավ բլոկբաստեր՝ վարձույթում հավաքելով ավելի քան 700 մլն դոլար։ Ֆիլմի շնորհիվ Կուարոնը դարձավ էլ ավելի հանրահայտ և սիրված։

Կուարոնը հիմնադրել է «Esperanto Filmoj» կինոընկերությունը, որն աշխատում է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսին է, օրինակ՝ «Ֆաունայի լաբիրինթ»-ը։

2008 թվականին, Կաննի 61-րդ միջազգային կինոփառատոնում Կուարոնը ժյուրիի անդամ էր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  2. 2,0 2,1 Companies House — 1988.
  3. https://dfwcritics.com/awards/2013-2/
  4. https://sipse.com/entretenimiento/premios-oscar-gravity-alfonso-cuaron-hollywood-mejor-director-academia-78578.html
  5. https://dfwcritics.com/dfw-film-critics-name-a-star-is-born-best-picture-of-2018/
  6. https://www.oscars.org/oscars/ceremonies/2019
  7. Կերպարվեստի արխիվ — 2003.
  8. Munzinger Personen (գերմ.)
  9. 9,0 9,1 Deutsche Nationalbibliothek Record #13215949X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  10. «Alfonso Cuarón» (անգլերեն). www.goldenglobes.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Կուարոն» հոդվածին։