Ալտյոտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտյոտինգ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ալտյոտինգ
գերմ.՝ Altötting
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես23,07 կմ²
ԲԾՄ403 մետր
Բնակչություն13 104 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ08671
Փոստային դասիչ84503
Ավտոմոբիլային կոդAÖ,LF
Պաշտոնական կայքaltoetting.de
Ալտյոտինգ (Գերմանիա)##
Ալտյոտինգ (Գերմանիա)

Ալտյոտինգ (գերմ.՝ Altötting), քաղաք Գերմանիայի Բավարիա երկրամասում, շրջանային կենտրոն։

Ենթարկվում է Վերին Բավարիա վարչական շրջանին։ Մտնում է Ալտյոտինգի շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 12 613 մարդ է (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)[3]։ Տարածքը 23,38 կմ² է։ Պաշտոնական կոդ՝ 09 1 71 111։

Պատմություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է Կարոլինգների օրոք որպես թագավորական պֆալց։ 876 թվականին միացել է Ալտյոտինյան աբբայությանը։ Ալտյոտինգի ամրոցում է ծնվել Լյուդվիգ IV–ը և մահացել Բավարիայի արքա Կարլոմանը։ Աբբայությունը վերականգնվել է 1228 թվականին՝ Բավարիայից ստանալով նշանակալի արտոնություններ։

Քաղաքացիների եկամուտի գլխավոր աղբյուրը ուխտագնացների մեծ հոսքն էր, որ գնում էին խոնարհվելու «Սև տիրամորը»։

Մինչև օրս տարեկան Ալտյոտինգ է այցելում մոտ 700 000 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը ուխտավորներ են։ Սուրբ Ֆիլիպի և Հակոբի գոթական եկեղեցում պահպանվում է «Ոսկե զամբիկը»՝ ոսկերչական արվեստի յուրահատուկ գլուխգործոցը, որ պատրաստվել է 1404 թվականին փարիզյան վարպետների կողմից Եղիսաբեթ Բավարացու պատվերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտյոտինգ» հոդվածին։