Ալոնսո Կանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ալոնսո Կանո
Alonso Cano.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Alonso Cano de Almansa
Ծնվել է մարտի 16, 1601
Ծննդավայր Գրանադա, Իսպանիա
Մահացել է հոկտեմբերի 4, 1667
Մահվան վայր Գրանադա, Իսպանիա
Ազգություն Իսպանիա Իսպանիա
Ոճ բարոկկո
Գործունեություն քանդակագործ և գեղանկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Կանո Ալոնսո (իսպ.՝ Alonso Cano de Almansa, մարտի 16, 1601, Գրանադա - հոկտեմբերի 4, 1667, Գրանադա), իսպանացի քանդակագործ և գեղանկարիչ, բարոկկո ոճի ներկայացուցիչ։

Աշխատել է Սևիլիայում, Մադրիդում, Վալենսիայում, Գրանադայում։

Ալոնսո Կանոյի բազմագույն քանդակներն առանձնանում են կոթողայնությամբ, ոգեղենությամբ, կենսական արտահայտչականությամբ (Գրանադայի տաճարի սրբերի արձաններն ու կիսանդրիները, 1658-1660 թվականներ)։ Գրանադայի տաճարի արևմտյան ճակատի Կանոյի նախագիծը 1703 թվականին իրականացրել է ճարտարապետ Խ. Գրանադոսը։

Գրականություն[խմբագրել]

  • Alonso Cano. Arte e iconografía, Granada։ Arzobispado de Granada, 2002
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png