Ալյասկայի գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյասկայի գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Ալյասկայի գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus tundrarum



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ալյասկայի գայլը (լատին․՝ Canis lupus tundrarum) գորշ գայլի տարատեսակ է, որը ապրում է Ալյասկայի հյուսիսում։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկայի գայլերը ունեն 100-150 սմ մարմնի երկարություն (առանց պոչի)։ Մարմնի բարձրությունը 55-80 սմ է իսկ քաշը 35-80 կգ։ Այս գայլերը ապրում են 12-17 տարի։

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկայի գայլերը ապրում են ոհմակներով։ Ոհմակը սովորաբար շատ մեծ չէ՝ ծնողները և ձագերը։ Եթե ոհմակում կան մի քանի հասուն գայլեր, նրանք բոլորը մասնակցում են փոքրիկների դաստիարակությանը։ Ալյասկայի գայլի հղիությունը տևում է 61-63 օր և սովորաբան ծնվում են 3-5 ձագեր։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկայի գայլերը սովորաբան միայնակ կյանք չեն վարում, քանի որ հյուսիսային վայրերում որսալը բավական դժվար է և միայնակ գայլը չի կարող որսալ մեծ կենդանիներ։ Մայր գայլը մնում է ձագերի հետ, իսկ հայր գայլը գնում է որսի (մյուս անդամների հետ միասին եթե նրանք կան)։ Որսը կարող է տևել մի քանի օր։ Հիմնականում այս գայլերը որսում են հյուսիսային ոչխարներ և հյուսիսային եղջերուներ։ Երբ գայլերը որսում են հյուսիսային ոչխարներին, այս վերջինները հաճախ պաշտպանում են ավելի թույլերին նրանց կողքը շրջան կազմելով։ Գայլերը աշխատում են շրջանը ցրել վախեցնելով պաշտպանող ոչխարներին։ Վախեցած կենդանիները ետ են քաշվում և գայլերը կարողանում են բռնել թույլերին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «В мире природы» © IMP BV/ ООО «Интернейшн Мастерс Паблишерс» RUP 5000 2002 ISBN 5-902585-02-3 MMIV
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկայի գայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկայի գայլ» հոդվածին։