Ալհամբրա
| Ալհամբրան, Խերերալիֆեն և Ալբայսինը Գրանադայում | |
|---|---|
| Alhambra, Generalife and Albayzín, Granada* | |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
|
|
|
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | I, III, IV |
| Հղում | 314 |
| Աշխարհամաս** | Եվրոպա |
| Կոորդինատներ | |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 1984 (8 նստաշրջան) |
| Լայնացումներ | 1994 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման |
|
Ալհամբրա (իսպ.՝ Alhambra, ծագում է՝ արաբ.՝ قصر الحمراء կասր ալ համրա — «կարմիր ամրոց»), Իսպանիայի հարավային մասում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային անսամբլ: Հիմնական զարգացումն է ստացել մահմեդական Նասրիյանների հարստության (1230-1492) գահակալության ընթացքում, ում ժամանակ Գրանադան դարձել է Իբերյան թերաղզու մահմեդական տիրույթների (Գրանադայի էմիրություն) մայրաքաղաք, իսկ Ալհամբրան՝ նրանց կառավարական նստավայրը (պահպանված պալատները հիմնականում վերաբերվում են 14-րդ դարին): Աշտարակների և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի մեջ մտնոմւմ էին նաև բազմաթիվ մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ, զբոսայգիներ, գերեզմանոց: Այժմ Ալհամբրան մահմեդական ճարտարապետության թանգարան է:
Ալհամբրան կառուցել են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի տարածքում ունենալ հարազատ հողմ մի մասնկիը: Այդպիսով ստվերաշատ այգիների մեջ առաջացաել է Ալհամբրան՝ էմիրների վարչկենտրոնը և նստավայրը: