Ալկմեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալկմեոնը (հին հունարեն՝ Ἀλκμαίων Κροτωνιάτης) (մոտ. Ք.ա. 500 թ.) հույն բժշկագետ և փիլիսոփա: Եղել է Պյութագորասի աշակերտներից։ Հետաքրքրված է եղել նաև աստղագուշակությամբ և օդերևութաբանությամբ։ Աշխատությունները պահպանվել են միայն քաղվածքների տեսքով ավելու ուշ շրջանի հեղինակների գործերում։ Մեծ ուշադրություն է դարձրել մարդու զգայարաններին, հատկապես ուղեղին, որ համարել է գիտակցության կարևոր գործոն։ Առաջիններից է եղել իր բնագավառում, ովքեր կատարել են դիահերձում։