Ալի Ֆուատ Ջեբեսոյ
Ալի Ֆուատ Ջեբեսոյ (թուրքերեն` Ali Fuat Cebesoy, 1882, սեպտեմբերի 23, Ստամբուլ - 1968, հունվարի 10, Ստամբուլ), թուրք պետական, ռազմական գործիչ, դիվանագետ։
Մասնակցել է Բալկանյան պատերազմին (1912-13), առաջին աշխարհամարտին (1914-18)։ Քեմալական շարժման մասնակից, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մտերիմը։ 1919-ին նշանակվել է Թուրքիայի ազգային ուժերի գլխավոր հրամանատար, այնուհետև ընտրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, դարձել Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1920-ին կարգվել է դեսպան Խորհրդային Ռուսաստանում, կարևոր դեր խաղացել խորհրդա-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում։ Հեղինակն է «Մոսկովյան հիշողություններ. 1920-1925» (1955) հուշերի, որոնցում տալիս է խորհրդային ղեկավարների, մասնավորապես` Ստալինի հետ հանդիպումների մանրամասները, նշում նրա հակահայկական տրամադրվածությունը։[1]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ա. Բոջոլյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 381-382
