Ալի Սաբիյեհ (երկրամաս)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Սաբյե երկրամասը Ջիբութիի քարտեզի վրա
Ալի Սաբյեհը (ֆրանսերեն՝ Région d'Ali Sabieh) արևելյաաֆրիկյան Ջիբութի պետության հարավում գտնվող երկրամաս է: Վարչական կենտրոնը Ալի Սաբիյեհ քաղաքն է: Երկրամասը արևելքում սահմանակցում է Սոմալիի Ավդալ շրջանի հետ, հարավում Եթովպիայի Սոմալի շրջանի հետ, արևմուտքում Ջիբութիի Դիհիլ երկրամասի հետ, իսկ հյուսիսում Ջիբութիի Արթա երկրամասի հետ: Տարածքը 2,4 հազ. կմ² է: Բնակչությունը 61 հազար մարդ (2007)։