Ալի Դիվանդարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ալի Դիվանդարի
Alidivandari.jpg
Ալի Դիվանդառի
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Ali Divandari
Ծնվել է սեպտեմբերի 6, 1957 (1957-09-06) (57 տարեկան)
Ծննդավայր Սաբզեվառ, Իրան
Ազգություն պարսիկ
Գործունեություն Նկարչություն, ծաղրանկարիչ, քանդակագործ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Ալի Դիվանդարի (պարսկ.` علی دیواندری, ծնվ.` սեպտեմբերի 6, 1957 թ.), իրանցի ծաղրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1957 թ. Իրանի Սաբզէվառ քաղաքում։ Ուսանել և ավարտել է ՙՙԹեհրան Համալսարան՚՚ի Գծագրական Արվեստից Ճեմարանը (ֆակուլտետ)։

Իր արվեստա-արհեստագիտական աշխատանքը (կարիերան) սկսել է ի գործ դնել՝ նախ որպէս գրաֆիկ ծրագրավորող և 1975 թվականից ցարդ աշխատել ու ստեղծագործել է որպես ծաղրանկարիչ (Քարթունիստ– Քարիքաթուրիստ)։

Աշխատակցել և գործակցել է որպես ցուցահանդեսների ու փառատոների իրավարար կազմերի (ժյուրի) անդամ , Թեհրանում և Թուրքիաում, նաև միջազգային Քարթունի փառատոների վարիչ-կառավարիչ։

Իր գեղարվեստական/ստեղծագործական աշխատանքները տպվել են Իրանի և արտասահմանի հանրայայտ օրաթերթերում և պարբերաթերթերում։

Կարևորագույն ցուցադրությունները իր աշխատանքների, տեղի են ունեցել հետևյալ երկրներում.
Ֆրանսիա, Հարավսլավիա), Կոլումբիա, Նորվեգիա, Ճապոնիա, Բելգիա, Իտալիա, ԱՍՆ, Լեհաստան, Թուրքիա, Կուբա, Մակեդոնիա, Խորվաթիա, Գերմանիա, Չինաստան, Հոլանդիա, Կորեա, Կիպրոս, Պորտուգալիա։

Մրցանակներ[խմբագրել]

Ալի Դիվանդառիի ցարդ շահած մրցանակները կազմում են հետևյալ ակնառու և ուշագրավ ցանկը։

  1. Պատւաբեր նշում-Եօմիիւրի, Ճապոն, 1992 թ.
  2. Իւրայատուկ աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1992 թ.
  3. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Անկոնա, Իտալիա, 1993 թ.
  4. Երրորդ կարգի մրցանակ-Սկոպիէ, Մակեդոնիա, 1993 թ.
  5. Յատուկ Մրցանակ-Բորդիգերա, Իտալիա, 1994 թ.
  6. չորրորդ կարգի Մրցանակ-Օլէն, Բելժիք, 1994 թ.
  7. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Թայիջոն, Կորէա, 1994 թ.
  8. Իւրայատուկ Աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1995 թ.
  9. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Սէուլ, Կորէա, 1995 թ.
  10. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Թայիջոն, Կորէա, 1995 թ.
  11. Իւրայատուկ Աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1996 թ.
  12. Տապգրա-Հրատարակչական Մրցանակ-Բերինգէն, Բելժիք, 1996 թ.
  13. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Թայիջոն, Կորէա, 1997 թ.
  14. Իւրայատուկ Մրցանակ-Սատիրիկոն, (Լեհաստան), 1997 թ.
  15. Իւրայատուկ Աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1997 թ.
  16. Երրորդ կարգի Մրցանակ-Մուֆլոն, Թուրքիա, 1998 թ.
  17. Պատւաբեր վկայական (Դիպլոմա)-Թայիջոն, Կորէա, 1998 թ.
  18. Համաշխարհային քարթուն-քարիքաթուր Մրցութեան իւրայատուկ Մրցանակ, Թայաւն, 1998 թ.
  19. Իւրայատուկ Աշխատանք-Օխոտոկ, Ճապոն, 1998 թ.
  20. Իւրայատուկ Աշխատանք-Ջագ րէբ, Խրւատիա, 1998 թ.
  21. Ժողովրդական աշխատանք-ստեղծագործութիւններ-Օմիա, Ճապոն, 1998 թ.
  22. Երրորդ կարգի Մրցանակ-Իււինիաք, Ֆրանսիա, 1999 թ.
  23. Առաջին կարգի Մրցանակ-Ցուցահանդէս 2000, Գերմանիա, 2000 թ.
  24. Իւրայատուկ Մրցանակ-Հոջա Նասրէդդին-Թուրքիա, 2000 թ.
  25. Իւրայատուկ Մրցանակ-Ալանիա, Թուրքիա, 2001 թ.
  26. Իւրայատուկ Մրցանակ-Քարթուն Քարիքաթուր Մրցութան, Թայան, 2001 թ.
  27. Առաջին կարգի Մրցանակ-Ֆօոթէ Դէի Մարմի, Իտալիա, 2001 թ.