Ալիքասունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիքասունկ
Ալիքասունկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Russulales
Ընտանիք Russulaceae
Ցեղ Lactarius
Տեսակ Ալիքասունկ վարդագույն
Լատիներեն անվանում
Lactarius torminosus

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI 152948
EOL 188308


Ալիքասունկ վարդագույն (լատ.՝ Lactarius torminosus), միկոռիզ գոյացնող կաթնասնկերի ցեղի սունկ։ Ամռանը հազվադեպ հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Լոռու մարզերի խառնանտառներում, 1100-1950 մ բարձրություններում։ Համակեցության մեջ է մտնում գլխավորապես կեչու հետ։

Ձևավանություն[խմբագրել]

Գլխարկի տրամագիծը 5-15սմ է, վարդագույն է, կարմրավուն շրջաններով, ուռուցիկ, հասունների մոտ՝ ձագարաձև, ներծալված եզրերով, մակերեսը՝ խոնավ, խավամազոտ։ Ոտիկը, երկարությունը՝ 4-6 սմ է, հաստությունը՝ 1-2 սմ, գլանաձև է, բաց վարդագույն կամ գլխարկի գույնի։ Պտղամիսը սպիտակ է, գլխարկի եզրերին՝ վարդագույն, ոտիկի կտրվածքում՝ ավելի մուգ։ Պարունակում է սպիտակ կծվահամ կաթնահյութ։ Թիթեղները նեղ են, խիտ դասավորված, սկզբում՝ սպիտակ, ապա՝ վարդագույն։

Ուտելի է․ օգտագործվում է միայն աղ ու թթու դրած (եփելուց հետո ջուրը պետք է թափել)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png