Ալիտերացիոն ոտանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Բեովուլֆի» առաջին էջը

Ալիտերացիոն ոտանավոր, բաղաձայնութային ոտանավոր, շեշտային ոտանավոր հին գերմանական («Երգ Հիլդեբրանտի մասին»), սկանդինավյան («Ավագ Էդդա»), հին անգլիական («Բեովուլֆ») և կելտական պոեզիայում։

Ամեն տողի մեջ առնվազն երկու բառ պիտի սկսվեին նույն հնչյունով։ Գերմանական ալիտերացիոն ոտանավորում այդ ալիտերացիան կապում է չորսբառանոց կիսատողերը (անդամները), իսկ կելտականում՝ ամբողջ բանատողերը։ Միջինասիական ժողովուրդների՝ ղազախների, ղրղզների, բուրյաթների պոեզիայում տարածված է «ուղղահայաց» ալիտերացիոն ոտանավորը, հատկապես բանատողերի սկզբնական վանկերում (անաֆորիկ ալիտերացիա)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 10-11.