Գետիկ (Ղուկասյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալիխանից)
Գյուղ
Գետիկ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՂուկասյան
Այլ անվանումներԱլիթան, Ալիխան, Ալինլի, Ալիտան, Ալուխան
Բնակչություն75 մարդ (1964)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Գետիկ, գյուղ Հայկական ԽՍՀի Ղուկասյանի շրջանում, Ղուկասյան շրջկենտրոնից 19 կմ հարավ-արևելք։ Գտնվում էր Ձորագետի ավազանին պատկանող փոքրիկ գետակի ձախ ափին, գեղատեսիլ լանջի վրա։

Ունի առողջարար կլիմա և խմելու սառնորակ ջուր։

Ալիխան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տների մեծ մասը քարաշեն և նորակերտ էին։ Գյուղն ուներ հեռախոսային կապ։

1972 թվականին գյուղը ապաբնակեցվել է։ Բնակիչները տեղափոխվել են շրջանի մյուս գյուղերը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հայեր էին, որոնք սկսած 1878 թվականից պարբերաբար գաղթել են Մուշից և Բասենից։

Գետիկի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1897 1914 1926 1939 1959 1964
Բնակիչ 305 436 192 313 87 75

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար անշուք կանգուն եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ տարրական դպրոց և ակումբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 880

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]