Ալիբեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիբեյ (այլ կիրառումներ)
Ալիբեյ
Տեսակծովալճակ
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքBilhorod-Dnistrovskyi Raion?
Երկարություն15 կմ
Լայնություն11 կմ
Խորություն25 մետր
Մակերես72 կմ²
Մասն էTuzly Lagoons?
Քարտեզ
Քարտեզ

Ալիբեյ (ուկրաիներեն՝ Алібей, ռումիներեն՝ Limanul Alibei, թուրքերեն՝ Alibey Gölü), աղի ջրով լիման Սև ծովի ափեզրի մոտ Ուկրաինայի Օդեսայի մարզի Թաթարունարի շրջանում։ Լիմանի երկարությունը մոտ 15 կմ է, լայնությունը մոտ 11 կմ, մակերևույթի մակերեսը՝ 72 կմ²։ Լիմանի խորությունը հասնում է 2,5 մ։

Ալիբեյ լիմանը բաժանված է ծովից ավազաթումբով։ Հարավ-արևելքում Կուրդիոլ լճի միջոցով հաղորդակցվում է Բուրնաս լճի հետ, հարավ-արևմուտքում Կարաչաուս լճի և Շագանի լիմանի հետ։ Լիմանի վերին մասը, որի մեջ է թափվում Խաջիդեր գետը բաժանված է ամբարտակով, և այժմ անվանվում է Խաջիդեր լիճ։

Լիմանը առաջացել է Խաջիդեր գետի գետաբերանի տեղում։

Լիմանի ափերը հանդիսանում են տարբեր թռչունների բնադրման վայր։ Սասիկ - Շագանի - Ալիբեյ - Բուրնաս համակարգը ներառված է միջազգային ջրա-ճահճային տարածքների պաշտպանության Ռամսարյան կոնվենցիայի ցանկի մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիբեյ» հոդվածին։