Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիա (ֆրանսերեն` Fédération algérienne de football, արաբերեն` الاتحادية الجزائرية لكرة القدم) - ստեղծվել է 1962-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1963-ից։ Հնագույն ակումբը` «Մուլուդիա Հալիան», հիմնվել է 1920-ին, 1976-ին դարձել է Աֆրիկայի չեմպիոնների գավաթակիր։
Ազգային հավաքականը մասնակցել է աշխարհի 1982-ի (խմբային մրցաշարում 2-1 հաշվով հաղթել է ԳՖՀ-ին, ինչը այս մրցումների պատմության խոշոր անակնկալներից է) և 1986-ի առաջնությունների եզրափակիչ փուլերին, բայց երկու դեպքում էլ չի հաղթահարել նախնական արգելքները։
Աֆրիկայի 1990թ. առաջնության հաղթող է։[1]
Տես նաև` [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (2005) Ֆուտբոլի հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, էջ 6։