Ալթայի երկրամասի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալթայի երկրամասի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Алтайский краевой государственный театр музыкальной комедии
ՏեսակQ4453481? և թատրոն
ՏնօրենՌոման Իլյին
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԲառնաուլ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1960 թ
Գլխավոր ռեժիսորԿոնստանտին Յակովլև
Գլխավոր դիրիժորՎալերի Կրեստենկո, Եվգենի Գուտչին
Գլխավոր բալետմեյստերՄարինա Պարֆենովա

Ալթայի երկրամասի երաժշտական կոմեդիայի պետական թատրոն (ռուս.՝ Алтайский краевой государственный театр музыкальной комедии), գտնվում է Ալթայի երկրամասի Բառնաուլ քաղաքում։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը կազմավորվել է 1960 թվականին Բիյսկ քաղաքում Գոռնո-Ալթայսկի օպերետտային համույթի և Բիյսկի քաղաքային դրամատիկական թատրոնի հիման վրա։ Թատրոնի հիմնական ուղղվածությունը օպերետտան էր և երաժշտական կոմեդիան։

1964 թ թատրոնը Բիյսկից տեղափոխվեց Բառնաուլ՝ ստանալով երաժշտական կոմեդիայի երկրամասային թատրոնի կարգավիճակ։ Առաջին թատերաշրջանը բացվեց Բ. Մոկրոուսովի «Քամիների վարդը» օպերետտայով։

1968-1977 թթ թատրոնը ղեկավարում էր ռեժիսոր Ի. Դուբնիցկայան, ով ընդլայնեց թատրոնի ժանրը՝ խաղացանկի հիմքը դարձնելով հերոսական-ռոմանտիկ ուղղվածություն ունեցող խորհրդային օպերետտան՝ «Մոսկվա-Փարիզ» և այլն։ Բացի այդ բեմադրվում են նաև բալետային ներկայացումներ՝ «Էսմերալդա», «Չիպոլինոյի արկածները»։

1972 թ թատրոնը տեղափոխվում է Բառնաուլի Կոմսոմոլսկի պողոտայում գտնվեղ նոր շենքը։

1977-1991 թթ բեմադրվում են «Տրավիատա» օպերան, «Յունոնա և Ավոս» ռոք-օպերան, «Չղջիկ» օպերետտան։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բեմադրվում են «Հիսուս Քրիստոս-գերաստղ», «Կյանքը վարդագույն լույսի ներքո» ներկայացումները։

Թատրոնը հյուրախաղերով բազմիցս հանդես է եկել ՌԴ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Լեհաստանում, Աֆղանստանում և Մոնղոլիայում։

Խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ջութակահարը տանիքին» (մյուզիքլ)
  • «Դոն ժուանի առաջին սերը» (մյուզիքլ)
  • «Շներ» (ռոք-մյուզիքլ)
  • «Յունոնա և Ավոս» (օպերա)
  • «Սպիտակ ակացիա» (օպերետտա)
  • «Չղջիկ» (օպերետտա)
  • «Մարիցա» (օպերետտա)
  • «Կրկեսի արքայադուստրը» (օպերետտա)
  • «Ձնե թագուհին» (մանկական ներկայացում)
  • «Ալադին» (մանկական ներկայացում)
  • «Լավագույն ընկերոջ օրը» (մանկական ներկայացում)

Թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ վաստակավոր արտիստներ՝ Լ. Ավգուստովսկայա, Յու. Կաշին, Ս. Ֆեոդորով, Օ. Գավրիշ, Վ. Պարֆենով, Զ. Չերնիխ, Դ. Իվանով, դերասաններ՝ Լ. Վլադիմիրովա, Վ. Գալցևա, Յու. Գոլուբև, Մ. Բասով, Տ. Ռեմիզովա, Վ. Դավիդով, Մ. Վեխով, Ի. Բասմանովա, Վ. Գերասիմովա, Լ. Տիտով, Տ. Վիլհելմ, Ի. Զուև, Վ. Նեկրասով, Ն. Բաշկիրցև, Ա. Կարպովա, Կ. Կրյաժև, Տ. Կոկինա, Ի. Լիսինա, Գ. Կրիուլինա և այլն։

Թատրոնի տնօրեն՝ Ռ. Իլյին, ռեժիսոր՝ Կոնստանտին Յակովլև, գլխավոր դիրիժոր՝ Վ. Կրեստենկո, գլխավոր բեմանկարիչ՝ Վ. Բոլգով, գլխավոր խմբավար՝ Ն. Շաբալինա, դիրիժոր՝ Ե. Գուտչին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]