Ալեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեֆ
ʔ, a
Դիրքը այբուբենում1
Թվային արժեք1
Փյունիկերենի այբբենական ածանցյալները

Ալեֆ, սեմական աբջադների առաջին տառը։ Այն համապատասխանում է փյունիկերեն այբուբենի Ālep -ին, եբրայերենի Ālef א-ին, արամերենի Ālap -ին, ասորերեն ʾĀlap̄ ܐ-ին, արաբերենի և պարսկերենի այբուբենների Alif ا-ին։

Փյունիկյան այս տառը ծագել է ցուլի գլուխ պատկերող եգիպտական հիերոգլիֆից[1] և ծնունդ տվել հունարենի այբուբենի ալֆա (Α) տառին, հետագայում արտահայտելով ոչ թե կոկորդային բաղաձայնը, այլ դրան ուղեկցող ձայնավորը՝ լատիներենի A-ն, հայերենի այբը (Ա) և կիրիլիցայի А-ն։

Հնչյունաբանության մեջ ալեֆը (ˈɑːlɛf) սկզբնապես արտահայտել է կոկորդային կանգը և հաճախ տառադարձվել որպես ([ʔ])` հիմնվելով հին հունական թույլ շնչեղացման վրա։ Նույնիսկ վաղ կիրառությունների ժամանակ այն հաճախ ցույց է տվել որոշ բաղաձայնների խմբից առաջ գտնվող չշեշտված ձայնավորը։ Վաղ սեմական լեզուներում այն կարող էր նաև ցույց տալ ուժեղ շնչեղացումը՝ ցույց տալով սովորաբար երկար ձայնավորի առկայությունը[2]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեֆ բառը ծագել է հարավ սեմական ցուլ բառից և տառի ձևը եկել է նախասեմական փորվածից, որը կարող է հիմնված է եգիպտական

F1

հիերոգլիֆի հիման վրա, որը պատկերում էր ցուլի գլուխ[3]։

Եգիպտական հիերոգլիֆ Նախասեմական գիր Փյունիկյան գիր Հին եբրայերեն
F1
Ալեֆ Ալեֆ Ալեֆ

Ժամանակակից դասական արաբերենում, أليف /ʔaliːf/ բառը տառացի թարգմանվում է «ընտելացված» կամ «ծանոթ», որը ծագել է |ʔ-l-f| արմատից, որից ألِف /ʔalifa/ բայը նշանակում է «ծանոթ լինել», «մոտիկ լինել ինչ-որ բանի»[4]։ Ժամանակակից եբրայերենում նույն արմատից |ʔ-l-f| (alef-lamed-peh) ծագել է me’ulaf-ը, le’alef բայի կրավորական դերբայը, որը նշանակում է «վարժեցված» (կենդանիների մասին) կամ «ընտելացված» (վայրի կենդանիների դեպքում)։

Արամերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամերեն տառը հարմարության համար գրատպության մեջ արտահայտվել է եբրայերեն א տառով, բայց իրական տառի ձևը տարբերվում է և փոփոխվել է երկար պատմության և աշխարհագրական մեծ ընդգրկման պատճառով։ Մարաքթենը արևելյան արաբական մետաղադրամներում առանձնացնում է երեք հիմնական ուղի[5]։

Շեղ արամերեն Վիմագիր արամերեն
Վիմագիր արամերեն

Եբրայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբրայերենում ալեֆը գրվում է א և կարդացվում` אָלֶף։ Ժամանակակից իսրայելյան եբրայերենում, այս ձայնավորը կամ նշանակում է կոկորդային կանգը (ʔ ) կամ հորանջը (առանց բաղաձայնի իրար կից կանգնած երկու ձայնավորների անջատումը տարբեր վանկերի)։ Այն հաճախ անձայն է՝ հիմնականում բառավերջում, հաճախ բառամիջում הוּא [hu] «նա (ար.)», רָאשִׁי [ʁaˈʃi] հիմնական, רֹאשׁ [ʁoʃ] «գլուխ», רִאשׁוֹן [ʁiˈʃon] «առաջին»)։ Արտասանությունը տարբերվում է տարբեր հրեական խմբերի մոտ։

Գեմատրիայում, ալեֆը ունի 1 թվի իմաստը, եբրայական օրացույցում տարիների սկզբում գործածելիս նշանակում է 1000, (א'תשנ"ד արաբական թվանշաններով կլինի 1754 թվականը)։

Ալեֆը այինի, ռեշի և հեթի պես չեն կարող դագեշ ստանալ։ Ժամանակակից եբրայերենում ալեֆի գործածության հաճախությունը բառերում կազմում է 4.94%։

Ուղղագրական տարբերակներ
Տարբեր տպագրական տառատեսակներ Շեղ Ռաշի
Սերիֆ Սան սերիֆ Միալայնք
א א א

Արաբերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբերենում այն գրվում է` ا, կարդացվում` ألف և տառադարձվում որպես` alif, այն արաբերենի առաջին տառն է։ Եբրայական ալեֆի հետ, հունարեն ալֆան և լատիներեն A-ն, ծագել են փյունիկյան այբուբենի it ʾāleph-ից։

Կախված բառի մեջ տեղադրությունից ալիֆը գրվում է հետևյալ կերպ։

Դիրքը բառում Մեկուսացած Բառավերջում Բառամիջում Բառասկզբում
Ձև ا‎ ـا‎ ـا‎ ا‎

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմությունների տեսության մեջ, եբրայերեն ալեֆը` ալեֆ թվերի սիմվոլն է և խորհրդանշում է անվերջ բազմությունների քանակական լինելը։ Այս նշագրումն առաջին անգամ օգտագործել է Ջորջ Կանտոնը։ Մաթեմատիկայի հին գրքերում ալեֆ տառը պատահականորեն պատկերված է գլխիվայր, որը մասամբ սխալ կառուցված միատիպ մատրիքսի պատճառով էր[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BBC News - Middle East - Oldest alphabet found in Egypt». bbc.co.uk.
  2. Andersen, F.I.; Freedman, D.N. (1992). «Aleph as a vowel in Old Aramaic». Studies in Hebrew and Aramaic Orthography. Winona Lake, Indiana: Eisenbrauns. էջեր 79–90.
  3. «What did the letter A originally sound and look like? - Dictionary.com Blog». Dictionary Blog.
  4. Wehr, Hans (1994). A Dictionary of Modern Written Arabic: (Arabic-English) (4th ed.). Urbana: Spoken Language Services. էջեր 28–29. ISBN 0879500034.
  5. Maraqten, Mohammed (1996). «Notes on the Aramaic script of some coins from East Arabia». Arabian Archaeology and Epigraphy. 7: 304–315.
  6. Swanson, Ellen; O'Sean, Arlene Ann; Schleyer, Antoinette Tingley (1999) [1979], Mathematics into type. Copy editing and proofreading of mathematics for editorial assistants and authors (updated ed.), Providence, R.I.: American Mathematical Society, էջ 16, ISBN 0-8218-0053-1, MR 0553111
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեֆ» հոդվածին։