Ալեքս Միսկիրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alex Miskirtchian.jpg

Ալեքս Միսկիրտչյան՝ ծագումով հայ, ծնվել է Դեկտեմբերի 24-ին, 1985 թվին։ Նա բռնցքամարտը հայտնաբերել է 10 տարեկան հասակում և անուղղակիորեն հայտնաբերել է նաև որոշակի անկախություն։

Իր անձնական նվաճումների կողքին, այս շատ պահանջկոտ սպորտաձևով զբաղվելը բռնցքամարտիկից պահանջում է բարձր մակարդակի կրթություն նման մարզաձևի հետ կապված արժեքների առումով։ Ալեքս Միսկիրտչյանի համար այսպիսի ծանր աշխատանքը խնդիր չէ՝ նա նվաճող է։

Ըստ Ալեքսի, բռնցքամարտը պահանջում է՝ հանդուրժողականություն, հաստատակամություն, խոնարհություն և հարգանք անձի և հակառակորդի հանդեպ։ Այս արժեքները, երկար ժամանակվա փորձի և շարունակական վերապատրաստման հետ միատեղ նրան հնարավորություն են տալիս զարգանալ, և բարելավել և կատարելագործել իր տեխնիկան։ Բելգիայում, Նամյուր մարզում, Ալեքս Միսկիրտչյանը համադրում է իր մասնագիտական ​կարիերան Նամյուրի Սուրբ Էլիզաբեթ հիվանդանոցում պաշտոնավարելու կողքին։

Մասնագիտական ​կարիերա Ալեքս Միսկիրտչյան նվաճեց EBU Featherweight (կիսաթեթև քաշ) կոչումը պարտության մատնելով EBU Featherweight չեմպիոն՝ Sofian TAKOUCHT-ին 2011 թվականի Սեպտեմբեր 30–ին։ 2005 թվականի Հունվարին, ալեքս Միսկիրտչյան դարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Բելգիայի Սիրողական Առաջնությունը երկու անգամ հաղթելուց հետո։ 2009-ին նա արժանացավ Բելգիայի Կիսաթեթև Քաշի Առաջնության չեմպիոնի կոչումին, նույն տարում նա նաև արժանացավ Եվրամիության չեմպիոնի կոչումին հաղթելով ֆրանսիացի բռնցքամարտիկ՝ Osman AKTAS-ին։ 2010 թվականին նա արժանացավ միջազգային WBC-ին Ciney-ում (Բելգիա) KO T4-ով պարտության մատնելով Թայլանդի բռնցքամարտիկ՝ Rachamongol sor PLEONCHIT-ին։ 2011 թվականին նա կրկին դարձավ Եվրոպայի Կիսաթեթև Քաշի չեմպիոն պարտության մատնելով չեմպիոնի կոչում կրող Sofian TAKOUCHT-ին։ Նա արժանացել է DINANT քաղաքի պատիվի կոչումին, այն քաղաքը որն ընդունել է նրան.նա երկու անգամ արժանացել է «mérite sportif» կոչումին նույն քաղաքի կողմից։

2012 -ին Abdel SANCHEZ-ի հետ Big Bear Lake-ում մրցույթը պատրաստելուց հետո, Ալեքս Միսկիրտչյան պաշտպանեց իր տիտղոսը, պարտության մատնելով ֆրանսիացի բռնցքամարտիկ՝ Philippe FRENOIS-ին։ Նույն թվականին նա հիմնադրեց Dinant-ի բռնցքամարտի ակադեմիան։

2013-ին, Ալեքս Միսկիրտչյանը առանց առառկության հաղթեց KO12-ի Պաշտոնական Մարտահրավերը՝ հաղթելով Դանիացի բռնցքամարտիկ Andréas EVENSEN-ին, Esjberg Դանիաում։ Այսօր, Ալեքս Միսկիրտչյանը դասվում է համաշխարհային բարձրաստիճան ֆեդերացիաների լաւագույն հնգյակում։ Ալեքսը այժմ պատրաստվում է համաշխարհային մակարդակով մարտահրավերի։

Արտաքին հղումներ[խմբագրել]

անձնական էջ