Ալեքսիս Միեռլաուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսիս Միեռլաուկ
լատիշ․՝ Aleksis Mierlauks
Ծնվել է1866 ապրիլի 15
ԾննդավայրIkšķile, Լատվիա
Մահացել էապրիլի 19, 1943(1943-04-19) (77 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Լատվիա և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Ալեքսիս Միեռլաուկ, Միեռլաուկս (իսկական ազգանունը՝ Ֆրիդֆելդ, լատիշ․՝ Aleksis Mierlauks), ապրիլի 15, 1866(1866-04-15), Ikšķile, Լատվիա - ապրիլի 19, 1943(1943-04-19), Ռիգա, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ), լատիշ թատերական գործիչ, ռեժիսոր և դերասան։ Ազգային ռեժիսուրայի հիմնադիրը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միեռլաուկի արվեստը ծաղկման է հասել Ռիգայի նոր թատրոնում (գլխավորել է 1909-1911 և 1914-1915 թվականներին)։ Միեռլաուկի բեմադրած Ռայնիսի «Կրակ և գիշեր» (1911) ներկայացումը լատիշական թատրոնի պատմության մեջ էտապային նշանակություն է ունեցել։ Հետագայում աշխատել է Պետրոգրադի նոր լատիշական (1915), Խորհրդային Լատվիայի բանվորական (1919), Ազգային (1919-1938, 1919-1921 թվականներին՝ տնօրեն) թատրոններում։ Բեմադրություններից են՝ Ռայնիսի «Իոսիֆը և նրա եղբայրները» (1920), «Նվագել եմ ես, պարել» (1921), լավագույն դերերից՝ Կլենգա (Բլաումանիսի «Կրակի մեջ»), Ատտինհաուզեն (Շիլլերի «Վիլհելմ Տելլ»), Բելուգին (Ալեքսանդր Օստրովսկու և Սոլովյովի «Բելուգինի ամուսնությունը»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 532