Ալեքսեյ Մարեսև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Մարեսև
ռուս.՝ Алексей Петрович Маресьев
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1916(1916-05-20)[1][2][3]
ԾննդավայրԿամիշին, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[4][2]
Մահացել էմայիսի 18, 2001(2001-05-18)[2][3][5] (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1940)
Մասնագիտությունօդաչու, ռազմական գործիչ և airman
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Բարեկամության շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Ժուկովի մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Բարեկամության շքանշան[6]
և Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր
 Alexei Maresiev Վիքիպահեստում

Ալեքսեյ Պետրովիչ Մարեսև (ռուս.՝ Маресьев, Алексей Петрович, մայիսի 20, 1916(1916-05-20)[1][2][3], Կամիշին, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[4][2] - մայիսի 18, 2001(2001-05-18)[2][3][5], Մոսկվա, Ռուսաստան[2]), օդաչու, մայոր, Խորհրդային Միության հերոս (օգոստոսի 25, 1943), ԽՄԿԿ անդամ (1944

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է կործանիչ ինքնաթիռների գնդի օղակի հրամանատար, գնդի հրամանատարի օգնական, գնդի շտուրման։ 1942 թվականի մարտին Մարեսևի ինքնաթիռը մարտում խփվել է։ Ծանր վիրավոր Մարեսևը հարկադրական վայրէջք է կատարել հակառակորդի տարածքում և 18 օր սողալով՝ հասել ռազմաճակատի գծին։ Երկու սրունքների անդամահատումից հետո հարմարվելով պրոթեզներին՝ Մարեսևը իր իսկ խնդրանքով, 1943 թվականի մայիսին ուղարկվել է կործանիչ ավիացիայի 63-րդ գվարդիական գունդ։ Օդային մարտերում խփել է ֆաշիստական ուժերի 7 ինքնաթիռ։

Մարեսևի սխրանքը նկարագրված է Բորիս Պոլևոյի «Պատմություն իսկական մարդու մասին» գրքում։ 1952 թվականին ավարտել է կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1956 թվականի սեպտեմբերին նշանակվել է պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի պատասխանատու քարտուղար։

Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 310
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Մարեսև» հոդվածին։