Ալեքսեյ Կասատոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Կասատոնով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Ռուսաստան Ռուս
Մասնագիտացում՝տափօղակով հոկեյ, պաշտպան
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1959 թվական հոկտեմբերի 14
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ, Սանկտ Պետերբուրգ (Լենինգրադ)
Ակումբ՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն «ԲՄԱ» (Լենինգրադ) (1976-1978 թվականներ), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն «ԲԿՄԱ» (1978-1989 թվականներ), Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Նյու Ջերսի Դևիլս» (1989-1993 թվականներ), Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Անահայմ Դաքս» (1993-1994 թվականներ), Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Սենթ Լուիս Բլյուզ» (1994 թվական), Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Բոստոն Բրյուինս» (1994-1996 թվականներ), Ռուսաստան «ԲԿՄԱ» (1996-1997 թվականներ)
185 սանտիմետր
Քաշ՝96 կիլոգրամ

Ալեքսեյ Կասատոնով (ռուս. Алексе́й Ви́кторович Касато́нов, հոկտեմբերի 14, 1959(1959-10-14), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հոկեյիստ, պաշտպան։ Կրկնակի Օլիմպիական չեմպիոն (1984 թվական և 1988 թվական), բազմակի աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Լենինգրադի Նովոիզմայլովսկի պողոտայում։ Եղել է մարզական երեխա, առաջին դասարանում ծնողները նրան գրանցել են լողի խմբակում՝ Նևսկի պողոտայի լողավազանում։ Երեք տարի նա զբաղվել է լողով, սակայն լողավազանը փակվում է, և խմբակը տեղափոխում են քաղաքի մեկ ուրիշ շրջան։ Ալեքսեյը շատ չի վշտանում. նա նույնպես ցանկանում էր հեռանալ, քանի որ լողում նրան չէր բավականացնում մրցունակությունը։ Այդ մրցունակությունը նա գտնում էր թիմային մարզաձևերում և ամենից շատ հոկեյում[2]։ Արդյունքում Ալեքսեյը որոշում է գնալ Մսի գործարանի շրջանային դպրոց, որը ԲՄԱ-ի ծածկած սահադաշտում անց էր կացնում պատանի մարզիկների ընդունելություն։ Սակայն Կասատոնովը սխալմամբ ուղևորվում է ոչ թե սահադաշտ, այլ ԲՄԱ-ի թեթև ատլետիկական մարզադաշտ։ Արվեն այնտեղ նա կարդում է ԲՄԱ-ի հոկեյի դպրոցի ընդունելության մասին, որն էլ դառնում է նրա առաջին թիմը[3]։

Բայց և այնպես երիտասարդ հոկեյիստը խնդիր ուներ. չմուշկների վրա վատ էր սահում (բակային թիմերում նա խաղում էր առանց չմուշկների)։ Ալեքսեյի հետ երկար ժամանակ զբաղվում է մարզիչ Օլեգ Կոնստանտինովիչ Սիվկովը, քանի որ նրանում տեսնում էր խաղը հասկանալու և սահադաշտում ոչ ստանդարտ մտածելու ունակություն։ Արդյունքում տվյալ խնդիրը հաջողությամբ հաղթահարվում է։

ԲՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում դառնում է ԽՍՀՄ չեմպիոն, ներգրավվում է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում։ 1976-1978 թվականներին խաղում է ԲՄԱ-ի հիմնական կազմում (42 խաղ, 4 տափօղակ և 7 փոխանցում)։ 1978 թվականի վերջում, Զինված ուժերի մրցությունում Կաստոնովին է մոտենում ԲԿՄԱ-ի ներկայացուցիչը, որը տեղափոխվելու բանակցությունները վարում էր Վիկտոր Վասիլևիչ Տիխոնովի անունից։ Սկզբում Կասատոնովին չէին ցանկանում թողնել, սակայն տեսնելով նրա խաղալու ցանկությունը, տեղափոխվելու թույլատրություն են տալիս։

ԲԿՄԱ-ում դժվարությամբ է ամրապնդվում. Տիխոնովի ծանրաբեռնվածությունները չափազանց մեծ են լինում։ Սակայն Կասատոնովին թողնում են թիմում. պնդում է ԲԿՄԱ-ի երկրորդ մարզիչ Յուրի Մոիսեևը[4]։ ԲԿՄԱ-ում առաջին իսկ օրերից գտնվում է ԲԿՄԱ-ի վետերաններ Խառլամովի և Ցիգանկովի հովանավորության տակ։ Վերջինիս հետ, ԲԿՄԱ-ում առաջին տարիներին, նա նաև խաղում էր միևնույն զույգում։

Ֆետիսովի հետ զույգում նրան խաղացնում են 1981 թվականի Կանադայի գավաթի մրցաշարում, իսկ հարձակվողների եռյակը հետևյալն էր՝ Սերգեյ Մակարով, Վլադիմիր Կրուտով և Իգոր Լարիոնով[5]։ Հենց այդ պահից ստեղծվում է ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի լեգենդար Լարիոնովի հնգյակը։

ԽՍՀՄ առաջնություններում ԲԿՄԱ-ի կազմում անց է կացրել 487 խաղ, դարձել 115 տափօղակի և 189 փոխանցման հեղինակ։

Ձմեռային Օլիմպիական խաղերում և Աշխարհի առաջնության մրցաշարերում՝ 97 խաղ, 25 տափօղակ։ Կանադայի գավաթի մրցաշարում՝ 27 խաղ, 3 տափօղակ։ Եվրոգավաթներում՝ 25 տափօղակ։

1980-ական թվականների վերջին, երբ տարաձայնություն է առաջանում հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Տիխոնովի և մի խումբ խաղացողների միջև՝ Լարիոնովի և Ֆետիսովի գլխավորությամբ, որոնք դժգոհ էին Տիխոնովի բռնապետությունից, Կասատոնովը միակն էր, ով բռնեց մարզչի կողմը, իսկ ընկերները նրան մեղադրեցին դավաճանության մեջ։

Երբ հեռացավ Հոկեյի Ազգային Լիգա, բանակից պաշտոնաթող եղավ մայորի կոչումով[4]։ Նրա առաջին թիմը «Նյու Ջերսի Դևիլս»-ն էր, որտեղ խաղաց 1990-1993 թվականները և որը նրան ընտրել էր դեռևս 1983 թվականին՝ 234 համարի տակ։

Հյուսիսային Ամերիկայում նրան գրկաբաց են ընդունում, օգնում են նրան վարժվել նոր միջավայրում։

1993 թվականի հունիսի 24-ին նրան ընտրում է «Անահայմ Դաքս»-ը՝ Հոկեյի Ազգային Լիգայի նորեկ թիմերի ընդլայնված դրաֆտում։ 1994 թվականի մարտի 24-ին փոխանակվում է «Սենթ Լուիս Բլյուզ»։ 1994 թվականի հունիսի 22-ին, ունենալով ազատ գործակալի կարգավիճակ, պայմանագիր է ստորագրում «Բոստոն Բրյուինս» ակումբի հետ։

1994-1995 թվականների մրցաշրջանում 9 խաղ է անցկացնում Ռուսաստանի առաջնությունում, ԲԿՄԱ-ի կազմում՝ 2 տափօղակ, 3 փոխանցում։

Հոկեյի Ազգային Լիգայի առաջնությունում անց է կացնում 383 խաղ և դառնում 38 տափօղակի հեղինակ։ Սթենլիի գավաթում՝ 33 խաղ, 4 տափօղակ։ Հոկեյի Ազգային Լիգայի 1994 թվականի «Բոլոր Աստղեր» մրցախաղի մասնակից։

1996 թվականի ամռանը վերադառնում է ԲԿՄԱ՝ Վիկտոր Տիխոնովի մոտ, որտեղ էլ ավարտում է իր կարիերան 1996-1997 թվականների մրցաշրջանում։ Վերջին մրցաշրջանում հանդիսանում էր թիմի ավագ և խաղացող մարզիչ։ ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 38 խաղի և դարձել 3 տափօղակի և 20 փոխանցման հեղինակ, ստացել է 68 րոպե տուգանք։

1997 թվականի ապրիլից մինչև 2000 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի հավաքականի մենեջեր՝ պաշտոնական մրցաշարերում Հոկեյի Ազգային Լիգայի ռուսաստանցի հոկեյիստներին հրավիրելու պատասխանատուն էր[6]։ Ընդ որում, մշտապես բնակվում էր Նյու Ջերսիում։

1999 թվականին Նյու Յորքում բացում է երեխաների հոկեյի համաշխարհային իր դպրոցը։ Պաշտոնական անվանումը «Կասատոնովի հոկեյի միջազգային ակադեմիա», ոչպաշտոնական անվանումը՝ «Կարմիր Պինգվիններ» («Красные Пингвины»)[7]։ Միևնույն ժամանակ «Նյու Ջերսի»-ի վետերանների կազմում մասնակցում էր բարեգործական խաղերի։

2003 թվականի օգոստոսին, Վիկտոր Տիխոնովի հանձնարարականով, նշանակվում է գլխավոր մենեջերի պաշտոնում՝ Հոկեյի Ազգային Լիգայի ուղղությոմբ։ Պաշտոնում մնում է մեկ տարի, մինչ հավաքականից հեռացվում է Տիխոնովը։

2006 թվականի դեկտեմբերին մասնակցություն է ունենում Կարմիր հրապարակում կազմակերպված ԽՍՀՄ հավաքականի և Աշխարհի հավաքականի միջև հոկեյի խաղին[8]։

2008-2009 թվականներին գլխավորում է բարձրագույն խմբի Պոդոլսկի «Ռիս» ակումբը։

2009 թվականի մայիսին մտցվում է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահը[9]։

2009 թվականի մայիսից մինչև 2010 թվականի հունիսը հանդիսացել է Մոսկվայի «Կռիլյա Սովետով» ակումբի գլխավոր մարզիչը[10]։

2011 թվականի մայիսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 4-ը եղել է Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ հոկեյի ակումբի գլխավոր մենեջերը։

2013 թվականի մայիսից Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջերն էր մինչև 2014 թվականը։ Պաշտոնից հեռացվել է 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթի պատճառով։

Ներկայումս շարունակում է «ԽՍՀՄ հոկեյի լեգենդները» թիմի կազմում մասնակցել վետերանների մրցաշարերին[11], Գիշերային Հոկեյի Լիգայի խորհրդի անդամ է, հսկում է «Սանկտ Պետերբուրգ» ճյուղը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախապապ Աֆանասի Կասատոնովը լիակատար Գեորգիևյան ասպետ էր։
  • Պապը՝ Ֆյոդոր Աֆանասևիչը, մահացել է 1944 թվականին՝ աշխարհազորում։
  • Ծնողները բնիկ լենինգրադցիներ էին, շրջափակման մասնակիցներ։
  • Մայրը՝ Գալինա Պիմանովնան, վոլեյբոլիստուհի էր, խաղացել է Լենինգրադի «Սպարտակ»-ի կազմում, եղել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր։
  • Կրտսեր եղբայրը՝ Անտոն։
  • Ալեքսեյը ադմիրալ Վլադիմիր Կասատոնովի թոռնային զարմիկն է։
  • Կինը՝ Ժաննետա։
  • Որդին՝ Լեոնիդ[12]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Եվրոպայի չամպիոնների գավաթի խաղարկության ֆիննական «Տապպարա» ակումբի հետ խաղում դարձել է 4 տափօղակի հեղինակ[13]։

Նվաճումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն (1984 և 1988 թվականներ)։
  • Աշխարհի չեմպիոն (1981, 1982, 1983, 1986, 1989 թվականներ)
  • Աշխարհի առաջնության երկրորդ (1987 թվական) և երրորդ (1985 և 1991 թվականներ) մրցանակակիր։
  • Կանադայի գավաթի խաղարկության հաղթող (1981 թվական)։ Եզրափակիչի մասնակից (1987 թվական), մասնակից (1984, 1991 թվականներ)։
  • ԽՍՀՄ չեմպիոն (1979-1989 թվականներ), երկրորդ մրցանակակիր (1990 թվական)։
  • ԽՍՀՄ գավաթի տիրակա (1979, 1988 թվականներ)։
  • Պարգևատրվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների» IV աստիճանի (2011 թվական)[14], Փառքի (1996 թվական), Աշխատանքային Կարմիր Դրոշի (1988 թվական), «Պատվո Նշան» (1982 թվական) շքանշաններով, «Աշխատանքային Արիության» պարգևով (1980 թվական)։
  • 2009 թվականին մտցվել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղ Տափօղակ Փոխանցում Միավոր Տուգանք
1976-1977 ԲՄԱ ԽՍՀՄ 7 0 0 0 0
1977-1978 ԲՄԱ ԽՍՀՄ 35 4 7 11 15
1978-1979 ԲԿՄԱ ԽՍՀՄ 40 5 14 19 30
1979-1980 ԲԿՄԱ ԽՍՀՄ 37 5 8 13 26
1980-1981 ԲԿՄԱ ԽՍՀՄ 47 10 12 22 38
1981-1982 ԲԿՄԱ ԽՍՀՄ 46 12 27 39 45
1982-1983 ԲԿՄԱ ԽՍՀՄ 44 12 19 31 37
1983-1984 ԲԿՄԱ ԽՍՀՄ 39 12 24 36 20
1984-1985 ԲԿՄԱ ԽՍՀՄ 40 18 18 36 26
1985-1986 ԲԿՄԱ ԽՍՀՄ 40 6 17 23 27
1986-1987 ԲԿՄԱ ԽՍՀՄ 40 13 17 30 16
1987-1988 ԲԿՄԱ ԽՍՀՄ 43 8 12 20 8
1988-1989 ԲԿՄԱ ԽՍՀՄ 41 8 14 22 8
1989-1990 ԲԿՄԱ ԽՍՀՄ 30 6 7 13 16
1989-1990 «Նյու Ջերսի Դևիլս» Հոկեյի Ազգային Լիգա 48 6 20 26 37
1990-1991 «Նյու Ջերսի Դևիլս» Հոկեյի Ազգային Լիգա 85 11 34 45 86
1991-1992 «Նյու Ջերսի Դևիլս» Հոկեյի Ազգային Լիգա 83 13 29 42 82
1992-1993 «Նյու Ջերսի Դևիլս» Հոկեյի Ազգային Լիգա 68 7 14 21 57
1993-1994 «Անահայմ Դաքս» Հոկեյի Ազգային Լիգա 55 4 18 22 43
1993-1994 «Սենթ Լուիս Բլյուզ» Հոկեյի Ազգային Լիգա 12 2 2 4 21
1994-1995 «Բոստոն Բրյուինս» Հոկեյի Ազգային Լիգա 49 2 14 16 35
1994-1995 ԲԿՄԱ Ռուսաստան 9 2 3 5 6
1995-1996 «Բոստոն Բրյուինս» Հոկեյի Ազգային Լիգա 35 4 6 10 22
1996-1997 ԲԿՄԱ Ռուսաստան 38 3 20 23 68

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чемпионат проводился в рамках чемпионата мира.
  2. Двукратный олимпийский чемпион Алексей Касатонов: «Семья и друзья - что может быть важнее…»
  3. Алексей Касатонов - Адмирал отечественного хоккея(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Фотография для Фетисова
  5. Двукратный олимпийский чемпион Алексей Касатонов: «Не такой уж я великий игрок, чтобы быть плохим тренером»(չաշխատող հղում)
  6. Алексей КАСАТОНОВ: «В ПИТЕРСКОМ ПРОВАЛЕ ВИНОВАТЫ НЕ НХЛовцы, А ШТАБ СБОРНОЙ»
  7. КАСАТОНОВ ОТКРЫЛ ХОККЕЙНУЮ ШКОЛУ В НЬЮ-ЙОРКЕ
  8. СБОРНАЯ СССР - СБОРНАЯ МИРА - 10:10
  9. «Алексей Касатонов избран в Зал славы ИИХФ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  10. Алексей КACATОНОВ: «ЧЕРЕЗ ГОД „КРЫЛЬЯ СОВЕТОВ“ ДОЛЖНЫ ПОПАСТЬ В КХЛ»
  11. «ХК «Легенды хоккея СССР»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  12. Возвращение года
  13. ХЕТ-ТРИК ПЕТРОЧИНИНА СТАЛ ЧЕТВЕРТЫМ ДЛЯ НАШИХ ЗАЩИТНИКОВ ЗА ПОСЛЕДНИЕ 10 ЛЕТ
  14. «Указ Президента РФ от 26.12.2011 № 1686». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]