Ալեքսանդր Ցյուրուպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ցյուրուպա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19 (հոկտեմբերի 1), 1870
ԾննդավայրՑյուրուպինսկ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 8, 1928(1928-05-08)[1] (57 տարեկան)
Մահվան վայրOlyva
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե
 Alexander Tsiurupa Վիքիպահեստում

Ալեքսանդր Ցյուրուպա (սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 1), 1870, Ցյուրուպինսկ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 8, 1928(1928-05-08)[1], Olyva), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։ Որպես վիճակագիր աշխատել է Սիմբիրսկում (Ուլյանովսկ), Ուֆայում, որտեղ 1900 թվականի փետրվարին ծանոթացել է Վ․Ի․ Լենինի հետ։ Եղել է «Իսկրա»-ի գործակալ։ 1901 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Խարկովում (ՌՍԴԲԿ կոմիտեի անդամ), Տուլայում, Տամբովի նահանգում։ 1902 թվականին ձերբակալվել, 1903 թվականին աքսորվել է Օլոնեցի նահանգ։ Ուֆայում մասնակցել է 1905֊1907 թվականների հեղափոխությանը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ ՌՍԴԲԿ Ուֆայի կոմիտեի (միացյալ) նախագահության և Սովետի անդամ, 1917 թվականի հոկտեմբերին՝ ՌՀԿ–ի անդամ։ 1917 թվականի նոյեմբերից՝ ՌՍՖՍՀ պարենժողկոմի տեղակալ, 1918 թվականի փետրվարից՝ պարենժողկոմ։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918֊1920) ղեկավարել է կարմիր բանակի մատակարարման գործը, գլխավորել պարենբանակի գործունեությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Цюрупа Александр Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ցյուրուպա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։