Ալեքսանդր Վոեյկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վոեյկով
Александр Воейков
Ծնվել էմայիսի 8 (20), 1842 կամ 1842
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 27 (փետրվարի 9), 1916 կամ 1916
Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՆիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունօդերևութաբան, աշխարհագրագետ և կլիմայաբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտՕդերևութաբանություն, Կլիմայագիտություն և աշխարհագրություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Aleksandr Ivanovich Voeykov Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանովիչ Վոեյկով (ռուս.՝ Александр Иванович Воейков, մայիսի 8 (20), 1842 կամ 1842, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27 (փետրվարի 9), 1916 կամ 1916, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]), ռուս աշխարհագրագետ և կլիմայագետ, Ռուսաստանում կլիմայագիտության հիմնադիրը։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1910

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գյոթինգենի համալսարանը, ստացել փիլյան դոկտորի աստիճան (1865), 1880 թվականին Մոսկվայի համալսարանում՝ ֆիզիկական աշխարհագրության պատվավոր դոկտորի աստիճան, 1885 թվականից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարել է ուղևորություններ ու ճանապարհորդություններ Ռուսաստանում, Կովկասում, Ղրիմում, Միջին և Առաջավոր Ասիայում, Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային, Կենտրոնում ու Հարավային Ամերիկայում, Չինաստանում, Ճապոնիայում։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների։ Հիմնական աշխատությունները վերաբերում են կլիմայական բազմաթիվ պրոցեսների գիտական վերլուծություններին։ Նրա կապիտալ աշխատության («Երկրագնդի և հատկապես Ռուսաստանի կլիմաները», 1884 թվական) մեջ վերլուծված է կլիմայագոյացնող գործոնների ոլորտը և կլիմայի փոխներգործությունը բնության մյուս բաղադրիչների հետ։ Աշխատության մեջ համառոտակի վերլուծված է նաև Հայկական լեռնաշխարհի կլիմայական հիմնական առանձնահատկությունները։ Վոեյկովն առաջին անգամ կիրառել է կլիմայական և աշխարհագրական երևույթների ուսումնասիրության հաշվեկշռի մեթոդը, տվել ձյան մասին ուսմունքի և հնակլիմայագիտության հիմունքների մշակումը, գետերի ըստ ջրաբանական ռեժիմի դասակարգման սխեման։ Վոեկովին անդրադարձել է նաև կլիմայագիտության կիրառական շատ հարցերի՝ կուրորտային վայրերի կլիման (Բորժոմ, Սև ծովի ափ), թեյի և ցիտրուսայինների մշակման հնարավորություններն Անդրկովկասում, մշակել հողերի մելիորացիայի գիտության հիմունքները։ Ռուսական աշխարհագրական ընկերության օդերևութաբանական հանձնաժողովի կազմակերպիչն էր, նրա անփոփոխ նախագահը։ Հիմնադրել է առաջին օդերևութաբանական ամսագիրը՝ «Մետեորոլոգիչեսկի վեստնիկ», 1891-1935 թվականներին։ Վոեկովի անունով է կոչվել գլխավոր գեոֆիզիկական դիտարանը, նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Воейков Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վոեյկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 483