Ալեքսանդր Շլիխտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շլիխտեր
ռուս.՝ Шліхтер Григорович
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20 (սեպտեմբերի 1), 1868
ԾննդավայրԼուբնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 2, 1940(1940-12-02)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան և Բեռնի համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1935)
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԱնդամությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Կենտրոնական գործադիր կոմիտե, Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներSergey Schlichter?
 Alexander Schlichter Վիքիպահեստում

Ալեքսանդր Գրիգորևիչ Շլիխտեր (ուկրաիներեն՝ Александр Григорьевич Шлихтер, օգոստոսի 20 (սեպտեմբերի 1), 1868, Լուբնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1940(1940-12-02)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Ուկրաինական ԽՍՀ ԳԱ (1929) և Բելառուսական ԽՍՀ ԳԱ (1934 թվականից) ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր (1935), Կոմունիստական կուսակցության անդամ (1891

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889-1891 թվականներին սովորել է Խարկովի, ապա Բեռնի համալսարաններում։ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ եղել է հեղափոխական ղեկավարներից մեկը Կիևում, Պետերբուրգում, Ֆինլանդիայում։ 1905 թվականին եղել է ՌԱԴԲԿ 5-րդ համագումարի պատգամավոր։ Քանիցս աքսորվել է (1895 թվականին՝ Վոլոգդայի նահանգ, 1909 թվականին՝ Արևելյան Սիբիր1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Կրասնոյարսկի սովետի գործադիր կոմիտեի և ՌԱԴԲԿ Միջին Աիբիրի մարզային բյուրոյի անդամ։

ՌԱԴԲ(բ)կ 6-րդ համագումարի պատգամավոր։ ՌԱԴԲ(բ) կ Մոսկվայի կոմիտեի անդամ։ 1917 թվականի հոկտեմբերյան օրերին Մոսկվայի ՌՀԿ-ի պարենավորման գծով կոմիսարն էր, 1917-1919 թվականներին՝ ՌԱՖԱՀ հողժողկոմ և պարենավորման ժողկոմ, Ուկրաինայի պարենավորման ժողկոմ, 1920-1921 թվականներին՝ Տամբովի նահանգային գործկոմի նախագահ։ 1921 թվականից եղել է լիազոր-ներկայացուցիչ Ավստրիայում։ 1927-1929 թվականներին Ուկրաինական ԽՍՀ հողժողկոմ։ 1931-1938 թվականներին Ուկրաինական ԽԱՀ ԳԱ փոխպրեզիդենտ, միաժամանակ Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի տնօրեն (1930-1933 թվականներ)։ Մասնակցել է ՀամԿ(բ) կ 14-17-րդ համագումարներին և Կոմինտերնի 5-րդ կոնգրեսին (1924 թվական)։ 1924 թվականից՝ Ուկրաինայի Կ(բ) կ ԿԿ անդամ, 1926-1937 թվականներին՝ Ուկրաինայի Կ(բ) կ ԿԿ-ի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, Համառուսաստանյան Կենտգործկոմի, ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Шлихтер Александр Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 521