Ալեքսանդր Շիրմախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շիրմախեր
ռուս.՝ Александр Генрихович Ширмахер
1891 - 1953
ԾննդավայրՎիտեբսկ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր և շտաբս-կապիտան
Հրամանատարն էր18th Rifle Division (1918–1940)?, Q16525077?, 32nd Rifle Division?, 28th Rifle Division?, Q15722302? և 84th Rifle Division?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեորգիի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և Ոսկե զենք «Քաջության համար»

Ալեքսանդր Հենրիխովիչ Շիրմախեր (1891, Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - 1953, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1949), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի (1918–1922) ակտիվ մասնակից։

Եղել է բրիգադի հրամանատար Վասիլի Չապաևի 25-րդ դիվիզիայում։ Մասնակցել է Ադրբեջանում մուսավաթականների դեմ պայքարին (1920), Հայաստանում փետրվարյան ապստամբության (1921) ճնշմանը։ Նշանակվել է Բաքվի շրջանում տեղավորված 32-րդ, ապա՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, միաժամանակ՝ Բաքվի կայազորի պետ (1920)։ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային առընթեր բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո եղել է 3-րդ Կովկասյան հրաձգային դիվիզիայի հրամանատար (1925–1930)։ Հետագայում դասախոսել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ Պարգևատրվել է Ադրբեջանի ԽՍՀ Կարմիր դրոշի շքանշանով (1920

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 517