Ալեքսանդր Շահվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Շահվերդյան
Ծնվել էհունիսի 22, 1903(1903-06-22) կամ 1903[1]
ԾննդավայրՍիղնաղ
Մահացել էմարտի 2, 1954(1954-03-02) կամ 1954[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ-պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Շահվերդյան Ալեքսանդր Իսահակի (հունիսի 22, 1903(1903-06-22) կամ 1903[1], Սիղնաղ - մարտի 2, 1954(1954-03-02) կամ 1954[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ-պատմաբան, քննադատ, հրապարակագիր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945։

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Շահվերդյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականից ապրել է Թիֆլիսում, դաշնամուրի դասեր է առել Հովսեփ Տեր-Դավթյանից, կոնսերվատորիայում աշակերտել Քրիստափոր Քուշնարյանին։ 1924-1926 թվականներին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի գիտակոմպոզիտորական ֆակուլտետում, շարունակել և 1931 թվականին ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ դասավանդել է 1931-1934 թվականներին։ 1930-1937 թվականներին որպես, խմբագիր աշխատել է համամիութենական ռադիոյում։ 1937-1946 թվականներին աշխատել է «Մուզիկա» և «Սովետսկոյե իսկուսստվո» լրագրերի խմբագրություններում, 1946-1950 թվականներին ղեկավարել ԽՍՀՄ կոմպոզիտորների միության երաժշտագիտության և երաժշտական քննադատության հանձնաժողովը[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահվերդյանի քննադատական մեթոդը բնութագրվում է տրամաբանական հիմնավորվածությամբ և գաղափարագեղարվեստական կոնկրետ վերլուծությամբ։ Երաժշտագետի տեսադաշտում զգալի տեղ են գրավել Կոմիտասի արվեստի և հայ դասական ու ժամանակակից երաժշտության ուսումնասիրությունները, որոնք ընդհանուր առմամբ առանձնանում են նյութերի լայն ընդգրկումով, կշռադատված համակարգումով, պատմավերլուծական մոտեցումով։ Շահվերդյանը մասնակցել է 1939 թվականին Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակի նախապատրաստմանը, հանդես եկել հոդվածներով, խմբագրել նոտային ժողովածուներ։ 1945 թվականին նրա խմբագրությամբ է իրականացվել Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առաջին բեմադրությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ երաժշտության պատմության ակնարկներ XIX-XXդդ., Ե., 1959։
  • Ալեքսանդր Սպենդիարյան (կյանքը և ստեղծագործությունը), Ե., 1971։
  • Комитас и армянская музыкальная культура, Е., 1956.
  • Избр. статьи, М., 1958.
  • Комитас, 2 изд., доп., М., 1989.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428