Ալեքսանդր Նևսկու կյանքը (ձեռնագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական զորքերի և գերմանական Լիվոնիայի ասպետների միջև տեղի ունեցած «Սառցաջարդ»-ը պատկերող ձեռագիր։

«Ալեքսանդր Նևսկու կյանքը» (ռուս.՝ Житие Александра Невского), 16-րդ դարի 60-70-ական թվականների ռուսական պատկերազարդ ձեռանգրերի հավաքածու, որը պահվում է Սանկտ Պետերբուրգում տեղակայված Սալտիկով-Շչեդրինի անվան Ռուսաստանի պետական հանրային գրադարանում։

Արվեստի այս նմուշը կազմված է հատընտիր 83 պատկերազարդ ձեռագրերից, որոնք ներկայացնում են ռուս զորավար, պետական գործիչ, Նովգորոդի իշխան Ալեքսանդր Նևսկու կյանքին և գործունեությանը։

Հավաքածուի ձեռագրերը գլխավորապես պատկերավորում են Ալեքսանդր Նևսկու ռազմական սխրանքներն ու գործերը։ Սկզբնամասի ձեռագրերում ցուցադրված է, թե ինչպես է 19-ամյա Ալեքսանդրը՝ Յարոսլավ իշխանի որդին, նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թվականի հուլիսի 15-ին հարձակվում շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախել ու փախուստի մատնել նրանց։ Բազմաթիվ ձեռագրեր նվիրված են նաև 1242 թվականի ապրիլի 5-ին Չուդ լճի սառույցի վրա տեղի ունեցած բանակում ռուսական կայազորների կողմից գերմանական խաչակիր ասպետների ջախջախմանը (պատմագիտության մեջ այն հայտնի է «սառցաջարդ» անունով)։

Ալեքսանդր Նևսկու կյանքի վերջնամասը պատկերող ձեռագրերում ներկայացված է բոյարների դիմադրությունի դիմադրությունն ու կենտրոնական իշխանության ամրապնդումը։ Նա իր շրջահայաց քաղաքականությամբ կարողանում է կանխել Ռուսիայի դեմ մոնղոլ-թաթարների արշավանքները։

«Ալեքսանդր Նևսկու կյանքը» հավաքածուից մեզ հասած վերջին ձեռագիրը նվիրված է Նևսկու մահվանը՝ Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայ-Բաթուից վերադառնալիս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]