Ալեքսանդր Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Միրզոյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Միրզոյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Բագրատի Միրզոյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 20, 1951
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178
Քաշ 79
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1968—1974
1975—1978
1979—1983
Նեֆթչի ՖԱ (Բաքու)
Արարատ (Երևան)
Սպարտակ (Մոսկվա)
114 (1)
85 (6)
80 (9)
Ազգային հավաքական
1979 ԽՍՀՄ 2(0)
Մարզչական կարիերա
1986
1987—1988
Սպարտակ (Կոստրոմա)
Լոկոմոտիվ (Գորկիյ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդր Բագրատի Միրզոյան (ապրիլի 20, 1951, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տարիների հայ ֆուտբոլիստ։ 1980-ականներին եղել է մոսկովյան «Սպարտակի» ֆուտբոլիստ, պաշտպան։ Ներկայումս՝ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ։ Ռուսաստանի ֆուտբոլային միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է «Նեֆտյանիկի» ֆուտբոլային դպրոցի նախապատրաստական խումբը։ 1976 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Մարզիչների բարձրագույն դպրոցի շրջանավարտ է՝ մարզիչ-ուսուցիչ մասնագիտացմամբ։ Կենտրոնական պաշտպան։ 11-մետրանոցների հաստիքային իրացնող։ Սպորտի վարպետ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած խաղերով ռեկորդակիր։ Անցկացրել է 2 խաղ ԽՍՀՄ հավաքականում (1979—1980 թ.)։ ԽՍՀՄ առաջնությունում՝ 231 խաղ, 15 գոլ։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ։ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի խորհրդական։ ՌՖՄ-ի նախագահին կից փորձագիտական խորհրդի պատասխանատու քարտուղար։ Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների կոմիտեի փոխնախագահ։ ՌՖՄ-ի տեխնիկական կոմիտեի անդամ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄի չեմպիոն՝ 1979
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1975
  • ԽՍՀՄ գավաթի եզրափակչի մասնակից՝ 1976, 1980, 1981

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ 1975, 1980
  • Վետերանների համաշխարհային խաղերի չեմպիոն՝ 1994