Ալեքսանդր Թալալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Թալալյան
Талалян Александр Андраникович.jpg
(մաթեմատիկոս)
Ծնվել է սեպտեմբեր 17 1928
Կայք http://math.sci.am/page.php?mid=3

Ալեքսանդր Անդրանիկի Թալալյան (սեպտեմբերի 17, 1928) հայ մաթեմատիկոս, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են հարմոնիկ անալիզ, օրթոգոնալ և եռանկյունաչափական շարքեր։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Շիրակի շրջանի Գետք գյուղում (Հայկական ՍՍՀ)։ 1946-1951 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1952 թվականին, որպես ասպիրանտ ընդունվել է Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ։ 1956 թվականին հայտնի ռուս աթեմատիկոս Դ.Մենշովի ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, որը վերաբերում էր օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը։ 1956 թվականից մինչ օրս աշխատում է նախկինում Հայկական ՍՍՀ-ի, այժմ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտում։ 1991-1997թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ 1971 թվականից մինչ օրս Մաթեմատիկայի ինստիտուտի Իրական անալիզի բաժանմունքի ղեկավարն է։ 1966-1968, 1970-1973 և 1988-1991 եղել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան։

Հղումներ[խմբագրել]