Ալեքսանդր Դոլուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դոլուխանյան
Ծնվել էմայիսի 19 (հունիսի 1), 1910[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 15, 1968(1968-01-15)[2][1] (57 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերերգ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության դասախոս և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԼեյբլՄելոդիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1932) և Մոսկվայի կոնսերվատորիա
ԱմուսինԶարուհի Դոլուխանյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ալեքսանդր Պողոսի Դոլուխանյան (մայիսի 19 (հունիսի 1), 1910[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 15, 1968(1968-01-15)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր և դաշնակահար։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան, 1937-1940 թվականներից և 1941-1946 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1946 թվականից բնակվել է Մոսկվայում։ Դոլուխանյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում երգերն ու ռոմանսները։ Հանրահայտ են Դոլուխանյանի «Երևանյան գիշերները», «Փոստատարի երգը» և այլն։ Մշակել է հայ, ինչպես և այլ ազգերի ժողովրդական երգեր։ Գրել է «Սևաստոպոլի հերոսները» (1948), «Լենինի ուղիով» (1963) կանտատները, «Տոնական սիմֆոնիա» (1950), «Հայկական կապրիչիո» (1952), դաշնամուրի և նվագախմբի 2 կոնցերտ (1947, 1954), «Գեղեցկության մրցույթ» օպերետը (բեմ․ 1967, Մոսկվայի օպերետի թատրոն) և այլ գործեր[4][5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայր՝ Մարկ Պավլովիչ Դոլուխանով (1907-1975), էլեկտրոտեխնիկ, Սանկ Պետերբուրգի էլեկտրոտեխնիկական համալսարանի պրոֆեսոր
  • Առաջին կին՝ Զարուհի Դոլուխանովա, օպերային երգչուհի
  • Երկրորդ կին՝ Կալերիա Նիկոլաևնա Դոլուխանյան (ծննդյան անունը՝ Տրուբնիկովա, 1926-?), ջերմատեխնիկ Նիկոլայ Տրուբնիկովի դուստրը։ Որդի՝ Նիկոլայ (1961)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «SovMusic.ru - Авторы и исполнители: Александр Долуханян». sovmusic.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  4. «ДОЛУХАНЯН в музыкальной энциклопедии». www.music-dic.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  5. «AV Production - Ալեքսանդր Դոլուխանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 431
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դոլուխանյան» հոդվածին։