Ալեքսանդր Բողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բողոսյան
Ինքնանկար (1961 թ.)
Ծնվել էհուլիսի 22, 1937(1937-07-22)[1][2]
ԾննդավայրԱդիս Աբեբա, Եթովպիա
Վախճանվել էմայիսի 4, 2003(2003-05-04)[3][2] (65 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն Եթովպիա[4]
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Գրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, վիզուալ արտիստ և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էCoptic art?
 Alexander Boghossian Վիքիպահեստում

Ալեքսանդր "Սկունդեր" Բողոսյան (հուլիսի 22, 1937(1937-07-22)[1][2], Ադիս Աբեբա, Եթովպիա - մայիսի 4, 2003(2003-05-04)[3][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայ եթովպիացի գեղանկարիչ և նկարչության ուսուցիչ։ Իր կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել է Միացյալ Նահանգներում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բողոսյանը ծնվել է 1937 թվականին Ադիս-Աբեբայում։ Նրա հայրը մեծահարուստ հայ էր, մայրը՝ մեծատոհմիկ եթովպուհի։ Մանուկ հասակից հետաքրքրվում է աֆրիկյան սրբապատկերներով, կենցաղի իրերով ու տեղացիների արտասովոր հագուկապով, որոնք և տեղ են գտնում նրա նկարներում։ Լեհ եթովպագետ Ստանիսլավ Խոյնացկու խորհրդով Բողոսյանն իրեն նվիրում է նկարչությանը։

1954 թվականին նկարիչը Հայլե Սելասիե կայսրի պատվին կազմակերպված պատանի տաղանդների մրցույթում երկրորդ մրցանակի է արժանանում, իսկ արդեն 1955 թ. կառավարության օժանդակությամբ նա մեկնում է Անգլիա, ուր նա ուսանում է երեք տարբեր արվեստի դպրոցներում, սակայն հետագայում մեկնում է Ֆրանսիա։ 1957-1966 թվականներին Փարիզում նա սովորում է Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում և Շումեր ակադեմիայում։ Այստեղ նա հանդիպում է իր ապագա կնոջը և ամուսնանում։

Ֆրանսիայում Բողոսյանը հրապուրվում է Պաուլ Կլեի, Ժորժ Բրակի ու Մաքս Էռնստի արվեստով։ Դեռևս 60-ականներին նա ցանկանում էր միաձուլել աֆրիկյան սրբապատկերային արվեստը ժամանակակից եվրոպական կերպարվեստի ձեռքբերումներին։ 1964 թվականին «Լամբեր» պատկերասրահում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ 1966 թվականին նա կնոջ ու դստեր հետ վերադառնում է Ադիս-Աբեբա, ուր 3 տարի դասավանդում է տեղի արվեստի դպրոցում։ 1967 թվականին Սկունդեր Բողոսյանը Գեղեցիկ արվեստների բնագավառում ակնառու հաջողություններ գրանցելու կապակցությամբ արժանանում է Կայսրի մրցանակին։ 1969-2000 թվականներին Բողոսյանը, կերպարվեստ է դասավանդում ԱՄՆ-ում՝ Ատլանտայի և Հարվարդի համալսարաններում։ 2000 թվականին Բողոսյանը վերադառնում է իր ստեղծագործական կյանքին։ Մահացել է 2003 թվականին Նյու-Յորքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Seyoum K. Boghossian, Skunder // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096645
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Legesse, Selamawit (2005). «Skunderism (The Third Annual Blen Art Show)». Blen. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.