Ալեքսանդրինսկի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդրինյան թատրոնից)
Ալեքսանդրինյան թատրոն
Российский государственный академический театр драмы им. А. С. Пушкина
Թատրոնի շենքը
Տեսակթատերական կազմակերպություն
Գեղարվեստական ղեկավարՎալերի Ֆոկին
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1756 թ
Անվանված էԱլեքսանդր Պուշկին
Կայքalexandrinsky.ru(ռուս.)(անգլ.)
 Alexandrinsky theatre Վիքիպահեստում

Ալ. Պուշկինի անվան ռուսական պետական ակադեմիական դրամայի թատրոնը (ռուս.՝ Российский государственный академический театр драмы им. А. С. Пушкина) կամ Ալեքսանդրինյան թատրոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հանդիսանում է Ռուսաստանի հնագույն դրամատիկական թատրոններից մեկը, որը պահպանվել է մինչ այսօր[1]։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաալեքսանդրինյան շրջան (1756-1837)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրինսկի թատրոն

Ռուսաստանում առաջին մշտական հանրային թատրոնը ստեղծվել է Ելիզավետա Պետրովնա կայսրուհու հրամանով 1756 թ օգոստոսի 30-ին, նախնական անվանումն էր «Ողբերգությունների և կատակերգությունների ներկայացման ռուսական թատրոն»[1]։ Թատերախումբը գլխավորել է «ռուսական թատրոնի հայր» Ֆեոդոր Վոլկովը, թատրոնի տնօրենն էր դրամատուրգ Ալեքսանդր Սումարոկովը։ 1759 թվականից թատրոնը ստացավ պալատական թատրոնի կարգավիճակ։

1763 թ Վոլկովի մահվանից հետո, թատրոնը գլխավորում է ռուս դերասան Իվան Դմիտրիևսկին։

«Ռուս պալատական դերասանները», ովքեր խաղացել են Ալեքսանդր Սումարոկովի, Դենիս Ֆոնվիզինի, Յակով Կնյաժնինի, Վլադիմիր Լուկինի, Պյոտր Պլավիլշչիկովի, Պիեռ Կորնելի, Ժան Ռասինի, Վոլտերի, Ժան Բատիստ Մոլիերի, Պիեռ Բոմարշեի պիեսներում, երկար ժամանակ հանդես էին գալիս տարբեր թատրոններում[1]։

1770-ական թվականների սկզբներին խաղացանկում կայուն տեղ է զբաղեցնում կոմիկական օպերան[1]։

Թատրոնի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս շենքի տեղում 1801 թ Անտոնիո Կազասիի իտալական թատերախմբի համար կառուցվել էր փայտե թատրոն։ Որոշ ժամանակ անց թատերախումբը ցրվեց, իսկ կառույցը գնվեց գանձապետարանի կողմից և սկսեց անվանվել «Փոքր թատրոն»[2]։

1832 թ օգոստոսի 31-ին՝ 76 տարի անց, թատերախմբի կազմավորվելուց հետո, թատրոնը ստացավ նոր շենք, որը կառուցել էր ճարտարապետ Կարլ Ռոսսին[3]։ Կառույցը հանդիսանում է Պետերբուրգի ճարտարագիտական հայտնի հուշարձաններից մեկը՝ կառուցված ամպիր ոճով։

1841 թ թատրոնը տեղավորում էր 700 հանդիսատես[2]։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրինսկի թատրոնը բացիկի վրա, 1917 թ

1832 թվականից թատրոնը կոչվեց Ալեքսանդրինյան[3]։ Այդպես է կոչվել Նիկոլայ I-ի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի պատվին[4]։

19-րդ դարի ընթացքում թատրոնը մայրաքաղաքի թատերական կյանքի կենտրոնն էր հանդիսանում, այս թատրոնում է ծնվել ռուսական թատերական մշակույթի պատմությունը։

Դարասկզբին ողջ ռուսական թատրոնը հիմնված էր եվրոպական նմուշների վրա, իսկ ավելի ուշ սկսեց մշակել իր սեփական դպրոցը։

19-րդ դարի առաջին կեսին՝ 1812 թ Հայրենական պատերազմում հաղթանակից հետո, հանրահայտ էին թեթև ժանրերը՝ կատակերգությունը և վոդևիլը։ Բեմադրվում էին այնպիսի հեղինակների պիեսներ, ինչպիսիք են Միխայիլ Զագոսկինը, Նիկոլայ Խմելնիցկին և Ալեքսանդր Շախովսկոյը։

Թատրոնում բեմադրվել են նաև Ալեքսանդր Գրիբոյեդովի «Երիտասարդ ամուսիններ» (1815) և «Կեղծ անհավատարմություն» (1818) կատակերգությունները։ Կատակերգական դերերը խաղում էին դերասաններ Մարիա Վալբերխովան և Իվան Սոսնիցկին։

Նախահեղափոխական տարիներին եղել է կայսրերի և կայսերական թատրոնների տնօրինության ուշադրության կենտրոնում՝ հատկապես Նիկոլայ 1-ին օրոք։ Այս ժամանակաշրջանը նշանավորվում է վոդևիլի ծաղկմամբ։ 1830-1850-ական թվականների ակնառու դերասաններից են Նիկոլայ Դյուրը, Վարվարա Ասենկովան, Անդրեյ Կարատիգինը, Իվան Սոսնիցկին։ Այս թատրոնում են առաջին անգամ բեմադրել Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը» (1836) և Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» (1859) ստեղծագործությունները[5]։

19-րդ դարի երկրորդ կեսին կազմավորվեց մի թատերախումբ, որտեղ աշխատում էին Վլադիմիր Դավիդովը, Կոնստանտին Վարլամովը, Մարիա Սավինան, Պավել Սվոբոդինը, Վարվարա Ստրելսկայան, Վասիլի Դալմատովը, Մամոնտ Դալսկին, Պոլինա Ստրեպետովան, Վերա Կոմիսարժևսկայան։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից թատրոնը կոչվեց «Դրամայի պետական թատրոն» (կամ Ակ-դրամա՝ ակադեմիական բառից)[3], այնուհետև այն կոչվեց Ալեքսանդր Պուշկինի անունով։

Թատրոնում ներկայացումներ են բեմադրել Վսևոլոդ Մեյերխոլդը, Իգոր Տերենտևը, Նիկոլայ Ակիմովը, Նիկոլայ Պետրովը, Լեոնիդ Վիվիենը, Գրիգորի Կոզինցևը, Գեորգի Տովստոնոգովը և այլք։

1975-1991 թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարը եղել է Իգոր Գորբաչյովը։

1990 թվականին «Ալեքսանդրինյան» անվանումը կրկին պաշտոնական դարձավ։

Ներկայումս թատրոնի գեղ. ղեկավարն է հանդիսանում Վալերի Ֆոկինը։

Թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախախորհրդային և առաջին խորհրդային տարիների թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոնինա Աբարինովա (1878-1901)
  • Սերաֆիմ Ազանչևսկի
  • Ռոման Ապոլլոնսկի
  • Նիկոլայ Արբենին
  • Նիկոլայ Արդի
  • Ալեքսանդր Ասենկով
  • Ալեքսանդրա Ասենկովա (1814-1834)
  • Վարվարա Ասենկովա (1835-1841)
  • Գլիկերիա Բոգդանովա-Չեսնոկովա (1924-1928)
  • Իվան Բորեցկի
  • Ալեքսանդր Բորիսով
  • Ալեքսանդրա Բրոշել (1864-1866)
  • Յակով Բրյանսկի (1811-1853)
  • Ֆեոդոր Բուրդին
  • Մարիա Վալբերխովա
  • Կոնստանտին Վարլամով
  • Պավել Վասիլև (1860-1875)
  • Նադեժդա Վասիլևա (18?-1920)
  • Մարիա Վեդրինսկայա
  • Լեոնիդ Վիվիեն (1911-?)
  • Վասիլի Վինոգրադով (1870-1878)
  • Վոլկով
  • Վորոնովա
  • Գրիգորի Գե
  • Եվգենիա Գիդոնի (1922-1925)
  • Օլգա Գզովսկայա (1943–1956)
  • Իվան Գորբունով
  • Ֆեոդոր Գորև
  • Ելիզավետա Գորևա (1895)
  • Անատոլի Գորին-Գորյաինով (1880-1883)
  • Բորիս Գորին-Գորյաինով (1911-1944)
  • Պյոտր Գրիգորև (1831-1854)
  • Պյոտր Գրիգորև (19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ-1871)
  • Պելագեա Գրոմովա
  • Ելենա Գուսևա
  • Վլադիմիր Դավիդով (1880-1924)
  • Վասիլի Դալմատով (1884-1895)
  • Մամոնտ Դալսկի
  • Միխայիլ Դարսկի (1902-1924)
  • Անատոլի Դոլինով (1897-1918)
  • Մարիա Դոմաշևա (1899-?)
  • Անտոնինա Դյուժիկովա
  • Նիկոլայ Դյուր
  • Միխայիլ Եվգենիև
  • Եկատերինա Եժովա
  • ԵլիզավետԱ Ժիխարևա
  • Գավրիիլ Ժուլյով
  • Եկատերինա Ժուլյովա
  • Նիկոլայ Զուբով (1866-1886)
  • Պյոտր Զուբրով (1822-1873)
  • Ալեքսանդր Իվանով
  • Մարիա Իլյինսկայա (1882-1892)
  • Վասիլի Կարատիգին (1820-?)
  • Պյոտր Կարատիգին
  • Եվտիխի Կարպով

  • Իվան Կարպով (1933-1962)
  • Իվան Կիսելևսկի
  • Եվգենի Կլիմովսկի (1854-1855)
  • Ալեքսանդրա Կոլոսովա (1819-1844/1845)
  • Վերա Կոմիսաժևսկայա (1896-1902)
  • Յուրի Կորվին-Կրուկովսկի
  • Եկատերինա Կորչագինա-Ալեքսանդրովսկայա (1915-?)
  • Վերա Կոտլյարևսկայա (1898-1918)
  • Անգելինա Կրժեչկովսկայա (1948-?)
  • Զինաիդա Կրոնենբերգ (1871-1879)
  • Անտոն Կրուտիցկի
  • Անդրեյ Լավրենտև (1910-1918)
  • Ելիզավետա Լևկեևա (Լևկեևա 2-րդ) (1871-?)
  • Ելիզավետա Լևկեևա (Լևկեևա 1-ին) (1843-1881)
  • Պավել Լենսկի (1890-?)
  • Լեոնիդ Լեոնիդով
  • Իվան Լերսկի
  • Յուլիա Լինսկայա
  • Ալեքսեյ Լոկտև (1980-1988)
  • Վերա Լյադովա (1865-1870)
  • Ալեքսեյ Մաքսիմով
  • Գավրիիլ Մաքսիմով
  • Պավել Մալիշև
  • Յակով Մալյուտին (1915-?)
  • Սեմյոն Մարկովեցկի (?-1880)
  • Ալեքսանդր Մարտինով (1836-1860)
  • Պյոտր Մեդվեդև
  • Վասիլի Մերկուրև (1937-1978)
  • Վերա Միչուրինա-Սամոյլովա (1886-1948)
  • Իպպոլիտ Մոնախով
  • Մարիա Մոնգոտիե
  • Ալեքսանդր Մուզիլ (1908-1995)
  • Աննա Նատարովա (1851-1890)
  • Տատյանա Նատարովա
  • Անաստասիա Նեմիրովա-Ռալֆ
  • Ալեքսանդր Նիլսկի
  • Նովիկով
  • Օ. Նովիցկի
  • Դարյա Մուսինա-Պուշկինա (1901-1908)
  • Յուրի Օզարովսկի
  • Աննա Պասխալովա
  • Ալեքսանդր Պանչին
  • Դոնատ Պաշկովսկի (1879-1938)[6]
  • Մարիուս Պետիպա
  • Անդրեյ Պետրովսկի (1904-1915)
  • Մոդեստ Պիսարև
  • Պյոտր Պլավիլշչիկով
  • Եկատերինա Պոդոբեդովա (1858-1882)
  • Ալեքսանդր Պոլոնսկի
  • Կորնելի Պոլտավցև
  • Մարիա Պոտոցկայա
  • Պլատոն Պրոնսկի
  • Վիկտոր Պրուսակով
  • Պյոտր Ռադին (1825-1850)
  • Սոֆիա Ռամազանովա
  • Նատալյա Ռաշևսկայա

  • Վասիլի Ռյազանցև
  • Եկատերինա Սաբուրովա (1855-?)
  • Մարյա Սավինա (1874-?)
  • Նիկոլայ Սազոնով (1864-1902)
  • Իվան Սամարին
  • Վասիլի Սամոյլով (1835-1875)
  • Նիկոլայ Սամոյլով
  • Պավել Սամոյլով (1920-1924)
  • Վերա Սամոյլովա (1841-)
  • Նադեժդա Սամոյլովա (1838-1859)
  • Սիլա Սանդունով
  • Պավել Սվոբոդին
  • Եկատերինա Սեմյոնովա (1805-1826)
  • Նիկոլայ Սիմոնով (1925-1931, 1934-1973)
  • Նիկոլայ Սմոլիչ (1911-1922)
  • Ֆեոդոսիա Սնետկովա (1856-1863)
  • Նիկոլայ Սոլովցով (1882 թ 1 թատերաշրջան)
  • Ելենա Սոսնիցկայա
  • Իվան Սոսնիցկի
  • Մարիա Սպորովա
  • Ալեքսանդրա Ստրելկովա (1878-1882)
  • Վարվարա Ստրելսկայա (1857-1915)
  • Պելագեա Ստրեպետովա
  • Ելենա Ստրույսկայա (1861-1881)
  • Եվգենի Ստուդենցով (1911-1941)
  • Իվան Սուդբինին (1909-?)
  • Բորիս Սուշկևիչ (1933-1936)
  • Կլավդիա Տրոֆիմովա (1950-1982)
  • Ելիզավետա Տիմե (1908-?)
  • Նադեժդա Տիրասպոլսկայա
  • Յուրի Տոլուբեև (1942-?)
  • Պավել Տոլչենով
  • Իլյա Ուրալով
  • Նիկոլայ Ֆեոդորով (?-1919)
  • Ֆեոդոր Ֆեոդորով-Յուրկովսկի
  • Ալեքսանդր Ֆեդոտով (1893-?)
  • Բրունո Ֆրեյնդլիխ (1948-?)
  • Նիկոլայ Խոդոտով (1898-1929)
  • Պավել Խոտյաինցով
  • Կոնստանտին Խոխլով
  • Լիդիա Չարսկայա (?-1924)
  • Վլադիմիր Չարսկի
  • Նիկոլայ Չերկասով (1933-1965)
  • Իվան Չերնիշև
  • Վլադիմիր Չեստնոկով (1924-1936, 1954-1968)
  • Չիժևսկայա
  • Ալեքսանդրա Չիտաու
  • Նիկոլայ Շապովալենկո
  • Կ․ Շկարին
  • Իվան Շուվալով (1902-1903)
  • Յակով Շուշերին
  • Յուրի Յուրև (1892-1917)
  • Ալեքսանդր Յաբլոչկին
  • Սերաֆիմա Յաբլոչկինա
  • Ալեքսեյ Յակովլև
  • Կոնդրատ Յակովլև


Ժամանակակից թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ ժողովրդական արտիստներ

  • Գալինա Կարելինա
  • Վլադիմիր Լիսեցկի
  • Նիկոլայ Մարտոն
  • Սերգեյ Պարշին, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր
  • Վիկտոր Սմիրնով
  • Սվետլանա Սմիրնովա
  • Նինա Ուրգանտ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր

ՌԴ վաստակավոր արտիստներ

  • Ալեքսանդր Անիսիմով
  • Վերա Վելյամինովա
  • Գալինա Վերետելնիկովա
  • Իրինա Վոզնեսենսկայա
  • Արկադի Վոլգին
  • Իգոր Վոլկով
  • Մարինա Գավրիլովա
  • Լյուդմիլա Գորբաչյովա
  • Միխայիլ Դոլգինին
  • Ելենա Զիմինա
  • Վիտալի Կովալենկո
  • Կիրա Կրեյլիս-Պետրովա
  • Վալերի Կուզին
  • Մարիա Կուզնեցովա
  • Տատյանա Կուզնեցովա
  • Տատյանա Կուլիշ
  • Ռուդոլֆ Կուլդ
  • Իրինա Լեպեշենկովա
  • Ելենա Լիպեց
  • Վլադիմիր Միրոնով
  • Նատալյա Պանինա, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր
  • Վադիմ Ռոմանով
  • Գելի Սիսոև
  • Սեմյոն Սիտնիկ
  • Սվետլանա Շեյչենկո
  • Եվգենի Կապիտոնով, Ուկրաինայի վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր

Դերասաններ
  • Ալեքսանդրա Բոլշակովա
  • Ելիզավետա Վոլգինա
  • Վիկտորիա Վորոբյովա
  • Օլգա Գիլվանովա
  • Ելենա Գլադկովա
  • Սերգեյ Ելիկով
  • Օլեգ Երյոմին
  • Նատալյա Երշովա
  • Վալենտին Զախարով
  • Օլգա Կալմիկովա
  • Արտյոմ Կարասյով
  • Տատյանա Կնյազևա
  • Վլադիմիր Կոլգանով
  • Թամարա Կոլեսնիկովա
  • Իոսիֆ Կոշելևիչ
  • Ալեքսանդր Կուդրենկո
  • Յանինա Լակոբա
  • Մարիա Լուգովայա
  • Կոնստանտին Լուկոնին
  • Դմիտրի Լիսենկով
  • Լյուդմիլա Լյուբիմովա
  • Յուլիա Մարչենկո
  • Անդրեյ Մատյուկով
  • Սերգեյ Մախովիկով
  • Կիրիլ Մենշչիկով
  • Վադիմ Նիկիտին
  • Դմիտրի Պալամարչուկ
  • Իվան Պարշին
  • Յուրի Ռավիցկի
  • Մարինա Ռոսլովա
  • Վլադիսլավ Ռինդին
  • Վիկտոր Սեմենովսկի
  • Սվետլանա Սերվալ
  • Յուլիա Սոկոլովա
  • Օլգա Խիտրուկ
  • Պավել Յուրինով

Թատրոնի խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ տարիների աչքի ընկած ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петрушевский, Энциклопедический словарь, составленный русскими учёными и литераторами, том=3б 1861, стр.73 - 74, https://books.google.am/books?id=43dBAAAAcAAJ&pg=PA74
  • Санкт-Петербург. 1703 - 1917.: Кн. для чтения/авт.-сост.: А. В. Даринский, Д. Н. Мурин, Т. Г. Браже, А. Г. Бойко; под ред. А. В. Даринского. - СПб.: Свет, 1997. С. 242.
  • В.А. Теляковский. Дневники директора императорских театров. 1901-1903. Санкт-Петербург / Под общ. ред. М.Г. Светаевой. Подготовка текста С.Я. Шихман и М.А. Малкиной. Коммен/ М.Г. Светаевой и Н.Э. Звенигородской при участии О.М. Фельдмана. М.: "АРТ", 2002. – 702 с.
  • В.А. Теляковский. Дневники Директора Императорских театров. Санкт-Петербург. 1903-1906 / Под общ. ред. М.Г. Светаевой; Подгот. текста М.А. Малкиной и М.В. Хализевой; Коммент. М.Г. Светаевой, Н.Э. Звенигородской и М.В. Хализевой. М.: "АРТ", 2006. – 928 с.
  • В.А. Теляковский. Дневники Директора Императорских театров. Санкт-Петербург. 1906–1909 / Под общ. ред. М.Г. Светаевой; Подгот. текста М.В. Хализевой и М.В. Львовой; Коммент. М.Г. Светаевой, Н.Э. Звенигородской и М.В. Хализевой. М.: "АРТ", 2011. – 928 с.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 3 Кетчер - Нежданова - М.: Советская энциклопедия, 1964, 1086 стб. с илл., 7 л. илл.
  2. 2,0 2,1 Пушкарёв, Иван Иванович, Александринский театр, 1841, стр. 122-123, https://books.google.am/books?id=qRIIAAAAQAAJ&pg=PA122
  3. 3,0 3,1 3,2 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А - Анкетирование. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт.
  4. Кино-Театр.ру
  5. В январе 1831 года пьеса впервые была сыграна полностью на сцене Александринского театра
  6. kino-teatr.ru կայքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրինսկի թատրոն» հոդվածին։