Ալելույա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալելույա (եբրայերեն` הַלְלוּיָהּ բառից), հուդայական և քրիստոնեական համատեսքստում օգտագործվող բառ։ Բառացի նշանակում է «Գովաբանեք Յահին (Եհովային)»։ Կազմված է հալելու և Յահ բառերից․ վերջինս Աստծո անվան` Եհովա կրճատ ձևն է։ Օգտագործվում է նաև Հալելույահ ձևը։
Աստվածաշունչ մատյանում [խմբագրել]
Այս արտահայտությունը Աստվածաշնչի եբրայերեն գրություններում (Հին Կտակարան) հանդիպում է 24 անգամ. 1 անգամ Տարեգրությունում (Գիրք Մնացորդաց) և 23 անգամ Սաղմոսներում։ 113-118 (112-117) սաղմոսները կոչվում են նաև հալելներ (օրհներգեր)։
Իսկ Հունարեն գրություններում (Նոր Կտակարան) ալելույա բառը, գրված կոյնե հունարենով, 4 անգամ հանդիպում է Հայտնություն գրքում (19:1,3,4,6)։