Ալբերտ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Վարդանյան
Ծնվել էմարտի 18, 1954(1954-03-18) (70 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1979)
Ստեղծագործություն(ներ)Խաղաղության ձոն` Պուլսար
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Ալբերտ Վարդանյան Վիքիքաղվածքում
 Albert Vardanyan Վիքիպահեստում

Ալբերտ Հրաչի Վարդանյան (մարտի 18, 1954(1954-03-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (2013)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1979 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պլաստիկ արվեստների կազմակերպության անդամ է[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության ձոն` Պուլսար (հուշարձան, Գերմանիա)

Վարդանյանի արվեստը լի է էթնիկ-տեղային ավանդույթներով, կրում է ազգային ակունքների դրոշմը, գենետիկ մտածողությունը, քանդակներն արված են մոդեռն ոճով, ինչը դիտողին հնարավորություն է տալիս ազատ լինելու իր ընկալման մեջ։

  • «Տուրք առ Աստված»
  • «Մասնատում»
  • «Պուլսարը»

2006 թվականին Գերմանիայի Բոխում քաղաքում՝ լյութերական եկեղեցու դիմաց տեղադրվել է «Խաղաղության ձոն. Պուլսար» հուշարձանը[3]։ Այդ կապակցությամբ Ալբերտ Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով[4]։
Վարդանյանը մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների, արժանացել է մրցանակների, պատվոգրերի։ Նրա աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Լեհաստանում, Հոլանդիայում, Էստոնիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Կանադայում, Բրազիլիայում, Բելգիայում։ Տեղադրված ստեղծագործություններ ունի Հելմում (Լեհաստան), Օլբուրգում (Դանիա), Գյումրիում, Սպիտակում, Բոխումում (Գերմանիա)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Ալբերտ Վարդանյան, քանդակագործ
  3. Ա. Վարդանյանի «Պուլսար» քանդակը տեղադրվել է Գերմանիայի Բոխում քաղաքում(չաշխատող հղում)
  4. ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱԼԲԵՐՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈԳՐՈՎ
  5. «Ալբերտ Վարդանյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են