Ալբերտ Շարուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբերտ Սրապիոնի Շարուրյան (Շարուրեան) (1931-2007), գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալբերտ Շարուրյան

Կենսագրություն[խմբագրել]

Ալբերտ Սրապիոնի Շարուրյանը ծնվել է 1931 թ. մարտի 10-ին Երևանում։ Ծնողները եղել են 1915-ի որբեր՝ գաղթած Վանի շրջանի Նարեկ և Փայխներ հարևան գյուղերից։ Մայրաքաղաքի 26 Կոմիսարների անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո (1949) ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին։ Բարձրագույն կրթությունն ստանալուց հետո աշխատել է որպես լրագրող նախ՝ “Սովետական Հայաստան” օրաթերթի խմբագրությունում, ապա՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի մամուլի բաժնում։

1959-62 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ “Հայ նոր գրականության պատմություն” մասնագիտությամբ։ 1962 թվականից մինչև 2007-ը դասավանդել է նույն համալսարանի հայ գրականության ամբիոնում նախ՝ որպես դասախոս, ապա՝ դոցենտ (1967), իսկ 1976-ի փետրվարից զբաղեցնում էր պրոֆեսորի պաշտոն։

1962 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ (“Սրբուհի Տյուսաբ. կյանքը և գործը”), իսկ 1973-ին՝ դոկտորական թեզ (“Պետրոս Դուրյան. կյանքը և գործը”)։

Դասավանդման համարյա կեսդարյա տարիների ընթացքում առավելապես բանասիրական ֆակուլտետում վարել է ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ դասընթացներ։

Մանկավարժական աշխատանքներին զուգահեռ կատարել է գիտահետազոտական աշխատանքներ։ Մասնավորաբար Ալբերտ Շարուրյանն է պատրաստել Պետրոս Դուրյանի (երկու հատորով), Միսաք Մեծարենցի, Գրիգոր Զոհրապի երկերի քննական հրատարակությունները, ինչպես նաև խմբագրել ու գործուն մասնակցություն է բերել Դանիել Վարուժանի երկերի լիակատար ժողովածուի եռահատորյակի հրատարակությունը։

Շարուրյանը հեղինակն է նաև Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի մասին մեննագրությունների։ 1994 թվականին նրա “Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից” մենագրությունն արժանացել է Համազգայինի մրցանակին։ Նա Ռ. Դալլաքյանի ու Պ. Խաչատրյանի հետ կազմել է հայկական միջնակարգ դպրոցների վեցերորդ դասարանի հայ գրականության դասագիրք, որը շրջանառության մեջ է եղել ավելի քան տասը տարի։ Հանրապետության գիտական ու գրական պարբերականներում հրատարակել է ավելի քան 200 հոդված։

Ալ. Շարուրյանը ղեկավարել է թեկնածուական թեզեր, եղել է ավելի քան երեք տասնյակ թեկնածուական և դոկտորական թեզերի պաշտոնական ընդդիմախոս։

Ալբերտ Շարուրյանն իր մահկանացուն կնքեց 2007 թ. հունվարի 22-ին Երևանի հիվանդանոցներից մեկում։

Ալբերտ Շարուրյանն այժմ ունի երեք երեխա, ութ թոռ և երեք ծոռ։

Գիտական աշխատությունների ցանկ[խմբագրել]

I Գրքեր[խմբագրել]

1. Սրբուհի Տյուսաբ. կյանքը և ստեղծագործությունը (թեկնածուական թեզ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1963, 252 էջ
2. Պետրոս Դուրյան. կյանքը և գործը (դոկտորական թեզ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1972, 361 էջ
3. Սկյուտարի սոխակը (Պետրոս Դուրյան), “Սովետական գրող” հրատ., 1977, 138 էջ
4. Դանիել Վարուժան. կյանքի և ստեղծագործության տարեգրություն, ՀՀ ԳԱ հրատ., 1984, 284 էջ
5. Միսաք Մեծարենց, “Սովետական գրող” հրատ., 1983, 221 էջ
6. Գրիգոր Զոհրապի կյանքի և գործունեության տարեգրություն, Ս. Էջմիածին, 1996, 546 էջ
7. Գրիգոր Զոհրապի կյանքի և գրական ժառանգության էջերից (արժանացել է Համազգայինի մրցանակին), Բեյրութ, 2000, 243 էջ։

II Բնագրագիտական աշխատանքներ[խմբագրել]

8. Արշակ Չոպանյան, Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը (վերջաբան, ծանոթագրություններ, բնագրերի խմբագրում), Երևանի պետական համալսարանի հրատ., 1967
9. Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու երկու հատորով (բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., հ. 1 1971, հ. 2 1972
10. Պետրոս Դուրյան, Երկեր (“Հայ դասականների գրադարան” մատենաշար, բնագրերի պատրաստում, առաջաբան, ծանոթագրություններ), “Սովետական գրող” հրատ., 1981
11. Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու (բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., 1981
12. Միսաք Մեծարենց, Երկեր (“Հայ դասականների գրադարան” մատենաշար, բնագրերի պատրաստում, առաջաբան, ծանոթագրություններ), “Սովետական գրող” հրատ., 1986
13. “Армянские поэты нового времени” (“Բանաստեղծի գրադարան” մեծ մատենաշար, բնագրերի պատրաստում, կենսագրական տեղեկություններ, Մ. Ջանփոլադյանի աշխատակցությամբ), Ленинград, издательство <Советский Писатель>”, 1983.
14. Դանիել Վարուժան, Երկերի լիակատար ժողովածու երեք հատորով (բոլոր բնագրերի խմբագրություն, երրորդ հատորի նյութերի մեծ մասի բնագրերի պատրաստում և ծանոթագրություններ), ՀՀ ԳԱ հրատ., 1986-1987
15. Գրիգոր Զոհրապ, Էջեր ուղևորի մը օրագրեն (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), Ս. Էջմիածին, 1997
16. Պետրոս Դուրյանը վավերագրերում և ժամանակակիցների հիշողություններում (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), Երևանի պետական համալսարանի հրատ., 1982
17. Միսաք Մեծարենցը և Դանիել Վարուժանը ժամանակակիցների հուշերում (բնագրերի պատրաստում, առաջաբան և ծանոթագրություններ), “Սովետական գրող” հրատ., 1986
18. Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու վեց հատորով (բնագրերի պատրաստում, առաջաբաններ և ծանոթագրություններ), ՀՀ գրականության և արվեստի թանգարանի հրատ., հ. Ա, 2001, հ. Բ, 2001, հ. Գ, 2002, հ. Դ, 2003, հ. Ե, 2004, հ. Զ, 2004
19. Գրիգոր Զոհրապը ժամանակակիցների հուշերում և վկայություններում, ԵՊՀ-ի հրատ., 2006, 534 էջ։

III Դասագիրք[խմբագրել]

20. Գրականություն. դասագիրք հայկական դպրոցների 6-րդ դասարանների համար (Ռ. Դալլաքյանի և Պ. Խաչատրյանի աշխատակցությամբ), առաջին հրատարակությունը՝ 1972, վերջինը՝ 1982։

IV Հոդվածներ և հրապարակումներ[խմբագրել]

Հանրապետության գիտական և գրական պարբերականներում տպագրվել է ավելի քան 200 հոդված։

Աղբյուրներ[խմբագրել]

տես՝ Գիտական աշխատությունների ցանկ
http://en.wikipedia.org/wiki/Yerevan_State_University
http://www.azator.gr/archive/2011/mar/140311/lur8.html
http://www.azgdaily.com/AR/2011031216
http://www.armtown.com/news/am/has/20110311/4060125430/
http://www.idefacto.am/page.php?section=news_more&id=4443 />

Արտաքին հղումներ[խմբագրել]

http://openlibrary.org/authors/OL77250A/A._S._Sharuryan
http://www.allbookstores.com/author/A_S_Sharuryan.html
http://culture.azg.am/?lang=AR&num=2006051301
http://catalogue.nla.gov.au/Record/1401227
www.abrilbooks.com/artists/9789.html
http://hpj.asj-oa.am/312//