Ալբերտ Կապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Կապիկյան
Albert Kapikian
Ծնվել է1930
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 24, 2014(2014-02-24)[1]
Մասնագիտությունֆիզիկոս
Գործունեության ոլորտՎիրուսոլոգիա[2], ռոտավիրուս[2] և պատվաստանյութ[2]
Ալմա մատերԿոռնելի համալսարան և Ուեյլ Կոռնել Մեդիքալ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]

Ալբերտ Կապիկյան (1930, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 24, 2014(2014-02-24)[1]), ամերիկահայ ֆիզիկոս, բժշկագիտության զարգացման առաջամարտիկ և վարակիչ հիվանդությունների հետազոտող, մեծաթիվ շրջադարձային բժշկագիտական հետազոտությունների հեղինակ, վիրուսոլոգ, «Գաստրոէնտերիտիսի վիրուսի հետազոտման հայրը», ով առաջինը նորածինների ծանր լուծի դեմ արտոնագրված պատվաստանյութ մշակեց։ Նա հռչակվել է «ռոտավիրուսի վակցինի հայտնագործությամբ»։ Ռոտավիրուսն աղիքային բնույթի հիվանդություն է, որ տարածված է երեխաների շրջանում[3][4]։ Այդ պատվաստանյութի ներմուծման նորարության համար նա պարգևատրվեց Սաբինի ոսկե մեդալով, որը տրվում է Սաբինի պատվաստանյութի ինստիտուտի կողմից[5][6]։ Կապիկյանը ավարտել է Կորնելլի բժշկական քոլեջը 1956 թ. և սկսել է աշխատել Առողջապահության ազգային ինստիտուտում 1957-ից։ 1998 թ. նա նշանակվեց Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, որտեղ նա շարունակում էր աշխատել ռոտավիրուս պատվաստանյութի վրա։ Նա համաճարակային բաժանմունքի վարիչն էր[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.niaid.nih.gov/news/newsreleases/2014/Pages/AlbertKapikian.aspx
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Kapikian and Szeto Receive Alumni Awards». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. CDC
  5. NIH news
  6. HAROLD M. SCHMECK Jr. «IMAGINATIVE RESEARCHER WAGES 30-YEAR WAR AGAINST VIRUSES». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «Albert Z. Kapikian, M.D.». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. «AAM Welcomes Eight NIH Scientists». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  • Albert Z. Kapikian։ 2005 Albert B. Sabin Gold Medal Recipient, by HR Shep