Ալբերթ Էլլիս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերթ Էլլիս (անգլերեն՝ Albert Ellis) (1913, սեպտեմբերի 27 – 2007, հուլիս 24) 1950-ականներից ի վեր մշակել և զարգացրել է ռացիոնալ-էմոտիվ վարքային հոգեթերապիան (Rational Emotive Behaviour Therapy - REBT): Նա առաջիններից էր ով հոգեթերապիայում սկսեց կիրառել ինտեգրատիվ մոտեցում: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, ավելի քան 600 գիտական հոդվածների, գրքերի և լուսաբանումների հեղինակ, Ալբերթ Էլլիսը 1982 թվականին ԱՄՆ-ի և Կանադայի հոգեբանների մասնագիտական միության կողմից ճանաչվել է պատմության երեք ամենաազդեցիկ հոգեթերապևտներից մեկը (հարկ է նշել, որ եռյակի մյուս անդամներն են Կարլ Ռոջերսը և Զիգմունդ Ֆրոյդը):[1]
[խմբագրել] Հղումներ
- ↑ Эллис А., Драйден У. Практика рационально-эмотивной поведенческой терапии. СПб: "Речь", 2002. - 352 с.; сс.15-16