Ալբանիայի Սուպերլիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանիայի Սուպերլիգա
Kategoria Superiore
Ալբանիայի Սուպերլիգա
Երկիր Ալբանիա Ալբանիա
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Հիմնվել է հունիսի 6, 1930
Ակումբների քանակ 10
Մակարդակ 1
Դուրս են մնում Ալբանիայի Առաջին Դիվիզիոն
Ազգային առաջնություններ Ալբանիայի Գավաթ
Ալբանիայի Սուպերգավաթ
Միջազգային առաջնություններ Չեմպիոնների Լիգա
Եվրոպայի լիգա
Ներկայիս չեմպիոն Սկենդերբեու (2013-14)
Ամենատիտղոսավոր թիմ Տիրանա
Հեռուստատեսություն TVSH
SuperSport
Պաշտոնական կայք Պաշտոնական

Ալբանիայի Սուպերլիգա (ալբ․՝ Kategoria Superiore), պրոֆեսիոնալ ամենաբարձր ֆուտբոլային առաջնությունը ալբանական ֆուտբոլային համակարգում։ Ներկայումս Սուպերլիգայում մրցում է 10 թիմ։ Մրցաշրջանները սովորաբար սկսվում են օգոստոսին և տևում են մինչև մայիս։ Յուրաքանչյուր թիմ խաղում է ընդհանուր 36 հանդիպում (չորսական անգամ յուրաքանչյուր թիմի դեմ)։ Ընդհանուր առմամբ մեկ մրցաշրջանի ընթացքում կայանում է 360 ֆուտբոլային հանդիպում։ Խաղերի մեծ մասը անցկացվում են կեսօրին՝ շաբաթ և կիրակի օրերին։ Մնացած խաղերը անցկացվում են երեկոյան՝ աշխատանքային շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Այս մրցաշարը սկզբնավորվել է դեռևս 1930 թվականին՝ Զոգ թագավորի օրոք, և կոչվում էր Ալբանիայի ազգային մրցաշար։ Ստեղծումից քիչ անց այն վերանվանվել է Ալբանիայի Սուպերլիգա։ Սկսած 1930 թվականից մրցմանը մասնակցել է 43 ֆուտբոլային ակումբ, որոնցից միայն 8 թիմի է հաջողվել հաղթել այս մրցաշարում (Տիրանա (24), Դինամո (18), Պարտիզանի (15), Վլազնիա (9), Սկենդերբեու (5), Էլբասանի (1), Ֆլամուրտարի (1), Տեուտա (1))։

Ներկայիս չեմպիոնը Սկենդերբեուն է, որն արդեն նվաճում է իր չորրորդ անընդմեջ տիտղոսը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլը առաջին անգամ հայտնվել է Ալբանիայում անգլոմալթացի քուրմ Գուռ Ռուտերի շնորհիվ, ով այցելել է Սավերիան համալսարանը (Շկոդեր) 1908 թվականին։ Շատերն են վիճում, որ առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում Ինդիփենդենսան է, որը հիմնադրվել է Շկոդերում 1912 թվականին Պալոկե Նիկայի կողմից[1]։ Առաջին խաղը, որը պետք տևեր 90 րոպե, խաղացվել է Ինդիփենդենսայի և Ավստրոհունգարական նավատորմի միջև 1913 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այս խաղը համարվում է Ալբանիայում խաղացված առաջին պաշտոնական հանդիպումը։ Խաղն ավարտվել է հօգուտ Ավստրո-հունգարական նավատորմի (2-1)։ Ալբանացիների համար միակ գնդակը խփել է թիմի ավագ և հիմնադիր Պալոկե Նիկան[1][2]։

Ալբանիայի Առաջին Դիվիզիոնը ձևավորվել է 1930 թվականին։ 1998 թվականին Առաջին Դիվիզիոնը դարձավ ալբանական ֆուտբոլային համակարգի երկրորդ ամենաբարձր մրցաշարը՝ իր տեղը զիջելով Ալբանիայի Սուպերլիգային։

Առաջին մրցաշրջան (1911)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին մամուլում հայտնվեց մի լուր, ըստ որի առաջին մրցաշրջանը կայացել է դեռևս 1911 թվականին[3]։

Մրցաշրջաններ երկրորդ համաշխարհայինի ընթացքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիան այն հազվադեպ երկրներից էր, որն անց էր կացնում ֆուտբոլային հանդիպումներ երկրորդ համաշխարհայինի ընթացքում։ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ ընթացքում կազմակերպել է ֆուտբոլային երեք մրցաշրջան 1939, 1940 և 1942 թվականներին[4][5]։

Այն տեղեկությունները, որոնք ստացվել են ալբանացի և այլազգի պատմաբանների, խաղացողների և վետերանների կողմից, ապացուցում են այն փաստը, որ ԱՖՖ-ն շնորհել է 3 տիտղոս այդ տարիների ընթացքում։ Հատկանշական է, որ 1942 թվականին կայացած մրցաշրջանը այն միակն է, որին մասնակցել են թիմեր երկու երկրներից՝ Ալբանիայից և Կոսովոյից։

Տիրանան հաղթել է այս մրցաշրջաններից երկուսում (1939, 1942), իսկ Վլազնիան՝ մեկ անգամ (1940)։

2013 թվականի փետրվարին ԱՖՖ-ն որոշում է կայացրել, որ աշխարհամարտի տարիներին կայացած մրցաշրջանները չեղյալ են հայտարարվում, քանի որ նրանք պաշտոնապես կազմակերպված չեն եղել ԱՖՖ-ի կողմից։

Մրցաշրջանի ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի Սուպերլիգայում կան 10 ֆուտբոլային ակումբներ։ Ամեն մրցաշրջանի ընթացքում՝ օգոստոսից մայիս ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր թիմ խաղում է հակառակորդ մնացած 9 թիմերի չորսական խաղ, ընդ որում, դրանցից երկուսը սեփական դաշտում, իսկ մյուս երկուսը հակառակորդի դաշտում։ Այսպիսով, յուրաքանչյուր թիմ անց է կացնում 36 պաշտոնական հանդիպում այս մրցաշարի ընթացքում։ Յուրաքանչյուր հաղթանակի համար սահմանված է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար թիմը միավոր չի ստանում։ Թիմերը դասակարգվում են նախ ըստ հավաքած միավորների, ապա ըստ իրար դեմ խաղացած խաղերի վիճակագրության, ապա ըստ գոլերի տարբերության և վերջում՝ ըստ գոլերի քանակի։ Մրցաշրջանի վերջում ամենաշատ միավորներ հավաքած թիմը դառնում է այդ մրցաշրջանի չեմպիոն։ Եթե մի քանի թիմեր միաժամանակ հավաքում են միևնույն միավորը, ապա որոշիչ են դառնում (ըստ հերթականության) միմյանց միջև խաղերի վիճակագրությունը, գոլերի տարբերությունը և խփած գոլերի քանակը։ Մրցաշրջանի վերջում՝ վերջին երկու տեղերը զբաղեցրած ֆուտբոլային ակումբները դուրս են մնում այս առաջնությունից և անցնում են Ալբանիայի Առաջին Դիվիզիոն։ Իսկ Ալբանիայի Առաջին դիվիզիոնի լավագույն երկու թիմերը անցնում են գլխավոր մրցաշար՝ Ալբանիայի Սուպերլիգա։

Մասնակցությունը եվրոպական մրցաշարերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն մրցաշրջանի չեմպիոնները մասնակցում են Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավածները՝ Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլին։

Եվրոպական ֆուտբոլային մրցաշարերի համեմատական աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե աստղ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին՝ հիմնվելով Ումբերտո Ագնելիի մտադրության վրա, առաջ քաշվեց ֆուտբոլային ակումբին «Ոսկե աստղ» (իտալ.՝ "Stella d’Oro al Merito Sportivo") շնորհելու գաղափարը։

Իրականում, Ալբանիայում «Ոսկե աստղ»-ը չի շնորհվում ԱՖՖ-ի կողմից, այն պարզապես ավելացվում է թիմի մարզաշապիկին իր իսկ ցանկությամբ։ Ալբանիայում ընդունված է ավելացնել մեկ աստղ 10 չեմպիոնության կոչման դեպքում։ Առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում, որն օգտագործել է այդ աստղը, եղել է Պարտիզանին։ Այս թիմը 1958 թվականին ավելացրել է ոսկե աստղը իր պատկերանիշի վերևում, որպեսզի ցույց տա իր տիտղոսների քանակությունը[7]։ 2000 թվականին Տիրանան ստացավ իր երկրորդ աստղը՝ 20 չեմպիոնության տիտղոսի համար։

Սերիա Ա-ի կողմից պաշտոնապես ճանաչված են հետևյալ ֆուտբոլայի ակումբերի աստղերը

Համաալբանական Լիգայի գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 4-ին Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան հայտարարեց, որ մտադրություն ունի ստեղծելու Համաալբանական Լիգա ֆուտբոլում (ինչպես նաև այլ սպորտաձևերում), որտեղ կմրցեն ֆուտբոլային թիմեր Ալբանիայից և Կոսովոյից[8]։ Սակայն Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդ Դուկան հայտարարեց, որ այդ միտքը դժվար թե իրագործվի, քանի որ UEFA-ն և FIFA-ն թույլ չեն տա նմանատիպ առաջնություն կազմակերպել[9]։

2014-15 թվականների մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում բերված են այն 10 ֆուտբոլային ակումբները, որոնք մասնակցում են Ալբանիայի Սուպերլիգայի ներկայիս մրցաշրջանին։

Ալբանիայի Սուպերլիգա 2014–2015
Ֆուտբոլային ակումբ Քաղաք Տեղը
2013–14
մրցաշրջանում
Առաջին մրցաշրջանը
բարձրագույն դիվիզիոնում
Մրցաշրջան,

որից հետո ֆուտբոլային
ակումբը դուրս չի մնում
բարձրագույն դիվիզիոնից

Բարձրագույն դիվիզիոնի

մրցանակների քանակ

Վերջին բարձրագույն

դիվիզիոնի տիտղոս

Ապոլոնիա Ֆիեր 0212
Առաջին Դիվիզիոն
1945 2014-15
Էլբասանի Էլբասանի շրջան 011
1
Առաջին Դիվիզիոն
1930 2014–15 2 2005-06
Ֆլամուրտարի Վլորա 0047 1930 2006-07 1 1990-91
Կուկեսի Կուկաս 0012 2011-12 2011-12
Լաչի Լաչի 0113 1991-92 2009-10
Պարտիզանի Տիրանա 0075 1947 2012-13 15 2007-08
Սկենդերբեու Կորչա 0021 1930 2009-10 5 2013-14
Ֆլամուրտարի Դուրրաս 0034 1930 1962-63 1 1993-94
Տիրանա Տիրանա 0136 1930 1930 24 2008-09
Վլազնիա Շկոդեր 0108 1930 1962-63 9 2000-01

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի Սուպերլիգա (1930 – 2013)
Մրցաշրջան Չեմպիոն Երկրորդ տեղը գրաված թիմ Լավագույն ռմբարկու (թիմ) Գոլերի քանակ
1930 Տիրանա Սկենդերբեու Էմիլ Հայնալի (Տիրանա)
Ռեջեպ Մարի (Տիրանա)
3*
1931 Տիրանա Տեուտա Արիստոտել Սամսուրի (Սկենդերբեու) 9
1932 Տիրանա Վլազնիա Հակի Կորչա (Տիրանա) 4*
1933 Սկենդերբեու Վլազնիա Սերվեթ Թեֆիկ Ագայի (Սկենդերբեու) 7
1934 Տիրանա Սկենդերբեու Մարկ Գուրաշի (Տիրանա) 12
1935 (չի կայացել)
1936 Տիրանա Վլազնիա Ռիզա Լուշտա (Տիրանա) 11
1937 Տիրանա Վլազնիա Ռիզա Լուշտա (Տիրանա) 25
1938 (չի կայացել)
1939 Տիրանա
(պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից)
Վլազնիա
1940 Վլազնիա
(պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից)
Սկենդերբեու
1941 (չի կայացել)
1942 Տիրանա
(պաշտոնապես ճանաչված չէ ԱՖՖ-ի կողմից)
Վլազնիա
1943 (չի կայացել)
1944 (չի կայացել)
1945 Վլազնիա Տիրանա Լորո Բորիչի (Վլազնիա) 11*
1946 Վլազնիա Ֆլամուրտարի Ջևդեթ Շաքիրի (Վլազնիա) 11
1947 Պարտիզանի Վլազնիա Համդի Բակալլի (Պարտիզանի) 7*
1948 Պարտիզանի Ֆլամուրտարի Թիշ Դաիա (Ֆլամուրտարի)
Զիհնի Գյինալի (Պարտիզանի)
11
1949 Պարտիզանի Վլազնիա Զիհնի Գյինալի (Պարտիզանի) 14*
1950 Դինամո Պարտիզանի Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) ??
1951 Դինամո Պարտիզանի Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) 59
1952 Դինամո Պարտիզանի Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) 17*
1953 Դինամո Պարտիզանի Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) 9*
1954 Պարտիզանի Դինամո Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) 13*
1955 Դինամո Պարտիզանի Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի)
Սկենդեր Ջարեցի (Դինամո)
23
1956 Դինամո Պարտիզանի Ռեֆիկ Ռեսմյա (Պարտիզանի) 17
1957 Պարտիզանի Դինամո Նիկո Բեսպալլա (Տեուտա) 15
1958 Պարտիզանի Բեսա Սկենդեր Ջարեցի (Դինամո) 14
1959 Պարտիզանի Տիրանա Ստավրի Լուբոնյա (Դինամո) 11
1960 Դինամո Պարտիզանի Սկենդեր Ջարեցի (Դինամո) 16
1961 Պարտիզանի Դինամո Պանայոտ Պանո (Պարտիզանի) 17
1962–63 Պարտիզանի Դինամո Ռոբերտ Ջաշարի (Պարտիզանի) 18
1963–64 Պարտիզանի Դինամո Ռոբերտ Ջաշարի (Պարտիզանի) 9
1964–65 Տիրանա Պարտիզանի Ռոբերտ Ջաշարի (Պարտիզանի) 14
1965–66 Տիրանա Պարտիզանի Սաիմիր Դաուտի (Դինամո) 13
1966–67 Դինամո
(պաշտոնապես ճանաչված չէ UEFA-ի կողմից)
Տիրանա Մեդին Զեգա (Դինամո) 19
1968 Տիրանա Պարտիզանի Սկենդեր Հուկա (Տիրանա) 19
1969–70 Տիրանա Պարտիզանի Պանայոտ Պանո (Պարտիզանի) 17
1970–71 Պարտիզանի Դինամո Իլիր Պերնասկա (Դինամո) 19
1971–72 Վլազնիա Տիրանա Իլիր Պերնասկա (Դինամո) 17
1972–73 Դինամո Պարտիզանի Իլիր Պերնասկա (Դինամո) 12
1973–74 Վլազնիա Պարտիզանի Իլիր Պերնասկա (Դինամո) 19
1974–75 Դինամո Վլազնիա Իլիր Պերնասկա (Դինամո) 17
1975–76 Դինամո Տիրանա Իլիր Պերնասկա (Դինամո) 18
1976–77 Դինամո Սկենդերբեու Ագիմ Մուրատի (Պարտիզանի) 12
1977–78 Վլազնիա Լուֆտետարի Ագիմ Մուրատի (Պարտիզանի) 14
1978–79 Պարտիզանի Տիրանա Ագիմ Մուրատի (Պարտիզանի)
Պետրիտ Դիբրա (Տիրանա)
14
1979–80 Դինամո Տիրանա Պերպարիմ Կովաչի (Տոմորի) 18
1980–81 Պարտիզանի Դինամո Դաշնոր Բայազիտի (Բեսա) 12
1981–82 Տիրանա Ֆլամուրտարի Վասիլ Ռուցի (Ֆլամուրտարի) 12
1982–83 Վլազնիա Պարտիզանի Դաշնոր Բայազիտի (Բեսա) 16
1983–84 Էլբասանի Տիրանա Վասիլ Ռուցի (Ֆլամուրտարի) 12
1984–85 Տիրանա Դինամո Վասլի Ֆակյա (Վլազնիա)
Արբեն Մինգա (Տիրանա)
13
1985–86 Դինամո Ֆլամուրտարի Կույտիմ Մայացի (Ապոլոնիա) 20
1986–87 Պարտիզանի Ֆլամուրտարի Արբեն Արբերի (Տոմորի) 14
1987–88 Տիրանա Ֆլամուրտարի Ագուստին Կոլա (Տիրանա) 18
1988–89 Տիրանա Պարտիզանի Ագուստին Կոլա (Տիրանա) 19
1989–90 Դինամո Պարտիզանի Կույտիմ Մայացի (Ապոլոնիա) 19
1990–91 Ֆլամուրտարի Պարտիզանի Կլիտոն Բոզգո (Տոմորի) 29
1991–92 Վլազնիա Պարտիզանի Էդմիր Բիլալի (Վլազնիա) 21
1992–93 Պարտիզանի Տեուտա Էդմոնդ Դոստի (Պարտիզանի) 20
1993–94 Տեուտա Տիրանա Էդի Մարտինի (Վլազնիա) 14
1994–95 Տիրանա Տեուտա Արբեն Շեհու (Լուֆտետարի) 21
1995–96 Տիրանա Տեուտա Ալտին Չուկո (Տոմորի և Լաչի) 21
1996–97 Տիրանա Վլազնիա Վիկտոր Պաչո (Ֆլամուրտարի) 14
1997–98 Վլազնիա Տիրանա Դորիան Բուբեքի (Շկումբինի) 26
1998–99 Տիրանա Վլազնիա Արտան Բանո (Լուշնյա) 22
1999–00 Տիրանա Տոմորի Կլոդիան Արբերի (Տոմորի) 18
2000–01 Վլազնիա Տիրանա Ինդրիտ Ֆորտուզի (Տիրանա) 31
2001–02 Դինամո Տիրանա Ինդրիտ Ֆորտուզի (Տիրանա) 24
2002–03 Տիրանա Վլազնիա Մահիր Հալիլի (Տիրանա) 20
2003–04 Տիրանա Դինամո Վիորեսին Սինանի (Վլազնիա) 36
2004–05 Տիրանա Էլբասանի Դորիան Բիլիկբաշի (Պարտիզանի) 24
2005–06 Էլբասանի Տիրանա Համդի Սալիհի (Տիրանա) 29
2006–07 Տիրանա Տեուտա Վիորեսին Սինանի (Տիրանա) 23
2007–08 Դինամո Պարտիզանի Վիորեսին Սինանի (Վլազնիա) 20
2008–09 Տիրանա Վլազնիա Միգեն Մեմելլի (Տիրանա) 23
2009–10 Դինամո Բեսա Դանիել Ջաֆա (Բեսա) 18
2010–11 Սկենդերբեու Ֆլամուրտարի Դանիել Ջաֆա (Ֆլամուրտարի) 19
2011–12 Սկենդերբեու Տեուտա Ռոլանդ Դերվիշի (Շկումբինի) 20
2012–13 Սկենդերբեու Կուկեսի Միգեն Մեմելլի (Ֆլամուրտարի) 19
2013–14 Սկենդերբեու Կուկեսի Պերո Պեժիչ (Սկենդերբեու) 20

Նշում։ 1958-1991 թվականներին Տիրանան և Էլբասանին կոչվում էին համապատասխանաբար 17 Նենտորի և Լաբինոտի

Ֆուտբոլային ակումբների վիճակագրություն
Ֆուտբոլային ակումբների Հաղթած մրցաշրջանների քանակ Երկրորդ տեղը գրաված մրցաշրջանների քանակ Հաղթած մրցաշրջաններ
Տիրանա
24
13
1930, 1931, 1932, 1934, 1936, 1937, 1964-1965, 1966-67, 1968, 1969-1970, 1981-1982, 1984-1985, 1987-1988, 1988-1989, 1994-1995, 1995-1996, 1996-1997, 1998-1999, 1999-2000, 2002-2003, 2003-2004, 2004-2005, 2006-2007, 2008-2009
Դինամո
18
10
1950, 1951, 1952, 1953, 1955, 1956, 1960, 1966-67, 1972–1973, 1974–1975, 1975–1976, 1976–1977, 1979–1980, 1985–1986, 1989–1990, 2001–2002, 2007–2008, 2009–2010
Պարտիզանի
15
19
1947, 1948, 1949, 1954, 1957, 1958, 1959, 1961, 1962–1963, 1963–1964, 1970–1971, 1978–1979, 1980–1981, 1986–1987, 1992-1993
Վլազնիա
9*[10]
10
1945, 1946, 1971-1972, 1973-1974, 1977-1978, 1982-1983, 1991-1992, 1997-1998, 2000-2001
Սկենդերբեու
5
3
1933, 2010–2011, 2011–2012, 2012–2013, 2013-2014
Էլբասանի
2
1
1983–1984, 2005–2006
Ֆլամուրտարի
1
7
1990–1991
Տեուտա
1
6
1993–1994

Նշում։ Տիրանան և Վլազնիան կունենային համապատասխանաբար 26 և 10 չեմպիոնության տիտղոսներ, եթե երկրորդ համաշխարհայինի ժամանակ անցկացված մրցաշրջանները հաշվի առնվեին։

Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներ
# Ռմբարկու Գոլերի
քանակ
Ֆուտբոլային ակումբներ Մրցաշրջաններ
1 Ալբանիա Վիորեսին Սինանի 206 Վլազնիա (178), Տիրանա (23), Բեսա (5) 1997–2012
2 Ալբանիա Դանիել Ջաֆա 205 Բիլիս (12), Ֆլամուրտարի (32), Դինամո (23), Տեուտա (82), Տիրանա (18), Բեսա (18) 1997–2014
3 Ալբանիա Ռեֆիկ Ռեսմյա 184 Տիրանա (4), Պարտիզանի (180) 1948–1964
4 Ալբանիա Ինդրիտ Ֆորտուզի 167 Դինամո (15), Տիրանա (152) 1992–2008
5 Ալբանիա Պանայոտ Պանո 144 Տիրանա (8), Պարտիզանի (136) 1958–1974
6 Ալբանիա Ագուստին Կոլա 140 Շկենդիա (7), Տիրանա (133) 1978–1997
7 Ալբանիա Իլիր Պերնասկա 136 Դինամո (136) 1968–1981
8 Ալբանիա Սկենդեր Ջարեցի 122 Տեուտա (3), Դինամո (119) 1949–1965
9 Ալբանիա Միգեն Մեմելլի 110 Սկենդերբեու (18), Տեուտա (13), Էլբասանի (16), Լաչի (1), Տիրանա (23), Ֆլամուրտարի (33), Պարտիզանի (6) 2000–ից սկսած
10 Ալբանիա Դորյան Բուբեքի 110 Ալբպետրոլ (4), Շկումբինի (48), Բեսա (19), Լուֆտետարի (3), Ապոլոնիա (6), Բիլիս (9) Լուշնյա (6) 1997–2013
11 Ալբանիա Արբեն Մինգա 105 Տիրանա (105) 1977–1996
12 Խորվաթիա Պերո Պեժիչ 101 Տիրանա (26), Տիրանա (14), Ֆլամուրտարի (9), Սկենդերբեու (31), Կուկեսի (22) 2008–ից սկսած
13 Ալբանիա Լորո Բորիչի 101 Վլազնիա (23), Պարտիզանի (77), Սպարտակ (1) 1937–1957
14 Ալբանիա Մեդին Զեգա 101 Վլազնիա (66), Դինամո (35) 1964–1978
15 Ալբանիա Գյորգի Մուզակա 92 Պարտիզանի (44), Տիրանա

(17), Դինամո (4), Սկենդերբեու (20), Ֆլամուրտարի (15)

16 Ալբանիա Վասիլ Ռուցի 94 Ֆլամուրտարի (94) 1977–1993
17 Ալբանիա Էնվեր Իբերշիմի 92 Էլբասանի (92) 1960–1973
18 Ալբանիա Ֆյոդոր Ջաֆա 90 Ֆլամուրտարի (22), Դինամո (20), Բիլիս (7), Տիրանա (30), Էլբասանի (8) 1994–2013
19 Ալբանիա Մեջիտ Հաջիու 87 Ֆլամուրտարի (77), Պարտիզանի (10) 1963–1976
20 Ալբանիա Սոկոլ Կուշտա 86 Ֆլամուրտարի (55), Պարտիզանի (31) 1980-1991
Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ[11]
Մրցաշրջան Լավագույն ռմբարկու Ֆուտբոլային
ակումբներ
Գոլերի քանակ
1930 Ալբանիա Էմիլ Հայնալի
Ալբանիա Ռեձհեպ Մաչի
Տիրանա 3*
1931 Ալբանիա Թելի Սամսուրի Սկենդերբեու 9
1932 Ալբանիա Հակի Կորչա Տիրանա 4*
1933 Ալբանիա Սերվետ Թեուֆիկ Ագայ Սկենդերբեու 7
1934 Ալբանիա Մարկ Գուրաշի Տիրանա 12
1936 Ալբանիա Ռիզա Լուշտա Տիրանա 11
1937 Ալբանիա Ռիզա Լուշտա Տիրանա 25
1945 Ալբանիա Լորո Բորիչի Վլազնիա 11*
1946 Ալբանիա Ջևդետ Շաքիրի Վլազնիա 11
1947 Ալբանիա Համդի Բակալի Պարտիզանի 7*
1948 Ալբանիա Թիշ Դայջա
Ալբանիա Զիհնի Գիյնալի
Ֆլամուրտարի
Պարտիզանի
11
1949 Ալբանիա Զիհնի Գյինալի Պարտիզանի 14*
1950 Ալբանիա Ռեֆիկ Ռեսմյա Պարտիզանի ??
1951 Ալբանիա Ռեֆիկ Ռեսմյա Պարտիզանի 59
1952 Ալբանիա Ռեֆիկ Ռեսմյա Պարտիզանի 17*
1953 Ալբանիա Ռեֆիկ Ռեսմյա Պարտիզանի 9*
1954 Ալբանիա Ռեֆիկ Ռեսմյա Պարտիզանի 13*
1955 Ալբանիա Ռեֆիկ Ռեսմյա
Ալբանիա Սկենդեր Ջարեցի
Պարտիզանի
Դինամո
23
1956 Ալբանիա Ռեֆիկ Ռեսմյա Պարտիզանի 17
1957 Ալբանիա Նիկո Բեսպալլա Տեուտա 15
1958 Ալբանիա Սկենդեր Ջարեցի Դինամո 14
1959 Ալբանիա Ստավրի Լուբոնյա Դինամո 11
1960 Ալբանիա Սկենդեր Ջարեցի Դինամո 16
1961 Ալբանիա Պանայոտ Պանո Պարտիզանի 17
1962–63 Ալբանիա Ռոբերտ Ջաշարի Պարտիզանի 18
1963–64 Ալբանիա Ռոբերտ Ջաշարի Պարտիզանի 9
1964–65 Ալբանիա Ռոբերտ Ջաշարի Պարտիզանի 14
1965–66 Ալբանիա Սաիմիր Դաուտի Դինամո 13
1966–67 Ալբանիա Մեդին Զեգա Դինամո 19
1968 Ալբանիա Սկենդեր Հուկա Տիրանա 19
1969–70 Ալբանիա Պանայոտ Պանո Պարտիզանի 17
1970–71 Ալբանիա Իլիր Պերնասկա Դինամո 19
1971–72 Ալբանիա Իլիր Պերնասկա Դինամո 17
1972–73 Ալբանիա Իլիր Պերնասկա Դինամո 12
1973–74 Ալբանիա Իլիր Պերնասկա Դինամո 19
1974–75 Ալբանիա Իլիր Պերնասկա Դինամո 17
1975–76 Ալբանիա Իլիր Պերնասկա Դինամո 18
1976–77 Ալբանիա Ագիմ Մուրատի Պարտիզանի 12
1977–78 Ալբանիա Ագիմ Մուրատի Պարտիզանի 14
1978–79 Ալբանիա Ագիմ Մուրատի
Ալբանիա Պետրիտ Դիբրա
Պարտիզանի
Տիրանա
14
1979–80 Ալբանիա Պերպարիմ Կովաչի Տոմորի 18
1980–81 Ալբանիա Դաշնոր Բայազիտի Բեսա 12
1981–82 Ալբանիա Վասիլ Ռուցի Ֆլամուրտարի 12
1982–83 Ալբանիա Դաշնոր Բայազիտի Բեսա 16
1983–84 Ալբանիա Վասիլ Ռուցի Ֆլամուրտարի 12
1984–85 Ալբանիա Վասլի Ֆակյա
Ալբանիա Արբեն Մինգա
Վլազնիա
Տիրանա
13
1985–86 Ալբանիա Կույտիմ Մայացի Ապոլոնիա 20
1986–87 Ալբանիա Արբեն Արբերի Տոմորի 14
1987–88 Ալբանիա Ագուստին Կոլա Տիրանա 18
1988–89 Ալբանիա Ագուստին Կոլա Տիրանա 19
1989–90 Ալբանիա Կույտիմ Մայացի Ապոլոնիա 19
1990–91 Ալբանիա Կլիտոն Բոզգո Տոմորի 29
1991–92 Ալբանիա Էդմիր Բիլալի Վլազնիա 21
1992–93 Ալբանիա Էդմոնդ Դոստի Պարտիզանի 20
1993–94 Ալբանիա Էդի Մարտինի Վլազնիա 14
1994–95 Ալբանիա Արբեն Շեհու Լուֆտետարի 21
1995–96 Ալբանիա Ալտին Չուկո Տոմորի Լաչի 21
1996–97 Ալբանիա Վիկտոր Պաչո Ֆլամուրտարի 14
1997–98 Ալբանիա Դորյան Բուբեքի Շկումբինի 26
1998–99 Ալբանիա Արտան Բանո Լուշնյա 22
1999–00 Ալբանիա Կլոդիան Արբերի Տոմորի 18
2000–01 Ալբանիա Ինդրիտ Ֆորտուզի Տիրանա 31
2001–02 Ալբանիա Ինդրիտ Ֆորտուզի Տիրանա 24
2002–03 Ալբանիա Մահիր Հալիլի Տիրանա 20
2003–04 Ալբանիա Վիորեսին Սինանի Վլազնիա 36
2004–05 Ալբանիա Դորիան Բիլիկբաշի Պարտիզանի 24
2005–06 Ալբանիա Համդի Սալիհի Տիրանա 29
2006–07 Ալբանիա Վիորեսին Սինանի Տիրանա 23
2007–08 Ալբանիա Վիորեսին Սինանի Վլազնիա 20
2008–09 Ալբանիա Միգեն Մեմելլի Տիրանա 22
2009–10 Ալբանիա Դանիել Ջաֆա Բեսա 18
2010–11 Ալբանիա Դանիել Ջաֆա Ֆլամուրտարի 19
2011–12 Ալբանիա Ռոլանդ Դերվիշի Շկումբինի 20
2012–13 Ալբանիա Միգեն Մեմելլի Ֆլամուրտարի 19
2013–14 Խորվաթիա Պերո Պեժիչ Սկենդերբեու 20

Մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գեորգի Կոլա. «Սպորտի պատմաբան». Shkodra Sport. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին. (ալբ.)
  2. «Ալբանական Սուպերլիգա». Vllaznia.al. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.(ալբ.)
  3. Sport Ekspres, ֆետրվարի 7, 2012, էջ 7 Արխիվացված 2012-05-26 Wayback Machine (ալբ.)
  4. RSSSF(անգլ.)
  5. Ալբանիայի առաջնություն (իտալ.)
  6. Ուեֆա 2013 Արխիվացված 2023-06-10 Wayback Machine kassiesa.com, հուլիսի 13, 2013 (անգլ.)
  7. «FIFA.com». 2008 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.(անգլ.)
  8. Asport (2013 թ․ հունվարի 4). «Բերիշա». Asport. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.(ալբ.)
  9. Ora Info (հունվարի 6, 3). «Բերիշա Դուկա».(ալբ.)
  10. Մրցաշրջան պատերազմի ժամանակ Արխիվացված 2013-09-22 Wayback Machine(անգլ.)
  11. Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ(չաշխատող հղում)(իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]