Ալա (չարք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալա (Չարք)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալա (այլ կիրառումներ)
Ալա
Ենթատեսակդիցաբանական կերպար

Ալան կամ հալան (հոգնակիում՝ ալե կամ հալի) իգական սեռի դիցաբանական արարած է։ Նրա մասին հիշատակվում է Բուլղարների, Սերբերի և Մակեդոնացիների ժողովրդական բանահյուսության մեջ։ Ալաները համարվում են վատ եղանակի չարքեր, որոնց հիմնական նպատակը կարկտաբեր ամպերը դեպի դաշտերն ու այգիները ուղղորդելն էր՝ բերքը ոչնչացնելու կամ խլելու ու տանելու։ Հատկապես անկուշտ ալաները ուտում են նաև երեխաներ։ Մարդիկ հավատում էին, որ նրանք նաև փորձում են ուտել լուսինը կամ արևը, որն էլ առաջացնում է խավարումներ։ Եթե ինչ որ մեկը հանդիպում է նրան, ապա այդ մարդու առողջությունն ու անգամ կյանքը գտնվում են վտանգի տակ, սակայն նրա բարեհաճությունը կարելի է շահել հարգանքով և վստահությամբ։ Ալայի հետ լավ հարաբերություններ ունենալը հաջողություն է, քանի որ իր սիրելիներին ալան հարուստ է դարձնում, օգնում է դժվար պահերին։

Ալայի արտաքինը նկարագրված է տարատեսակ ձևերով, երբեմն շատ աղոտ։ Ալան կարող էր հայտնվել, որպես Սև քամի, օձ կամ հսկայական էգ վիշապ և այլն։ Ալան կարող էր անգամ մարդու կամ կենդանիների կերպարանք ընդունել։ Ալայի արտաքին տեսքի տարատեսակությունը պայմանավորված է Սլավոնների վատ եղանակի և բալկանների վատ եղանակի չարքերի սինթեզով։ Պատումներում, որտեղ ալան հանդիպում է մարդկային կերպարանքով, նրան կարելի նույնացնել ռուսական Բաբա Յեգային։ Մարդիկ հավատում էին, որ ալաները ապրում էին լճերի կամ ամպերի, անտառի կամ հսկայական ծառի կամ էլ նույնիսկ քարանձավների մեջ։ Ալաներին հակադրվում էին վիշապները, որոնք փոխարինվել են սրբի կերպարով Քրիստոնեական պատմություններում։. Արծիվները նույնպես կարողանում էին քշել ալաներին դաշտերից ու պաշտպանել մարդկանց։