Ալավերդի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալավերդի վանքը

Ալավերդի (վրաց.՝ ალავერდი), XI-րդ դարի առաջին քառորդի մայր տաճար և վանքային համալիր Վրաստանի Կախեթ երկրամասի Ախմետայի մունիցիպալիտետում: Տաճարի բարձրությունը կազմում է մոտ 50 մետր, իսկ ներքին տարածության բարձրությունը` 42: Մինչև Թբիլիսիի Ծմինդա Սամեբա տաճարի կառուցումը Ալավերդին Վրաստանի բարձրագույն եկեղեցական կառույցն էր: Այստեղ պահպանվել են XV-րդ դարի ձեռագրեր:

Ալավերդի վանքը ներկայացված է ընդգրկման ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ:[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]