Ալամեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալամեք (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ալամեք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալամելեքցի
Ալամեք (Թուրքիա)##
Ալամեք (Թուրքիա)

Ալամեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Դատվանի գավառում, Բիթլիս գետի հովտում։ Տեղադրված է հարավից-հյուսիս ձգվող լեռների անտառապատ լանջերին։ Ալամեքից հյուսիսում տեսանելի է Ռահօվա սարահարթի գեղեցիկ տեսարանը։

Բնակիչների հիմնական զբաղմունքն էր այգեգործությունն ու երկրագործությունը։ Ալամեքի մոտ են գտնվում «Ալամենց խան» հայտնի իջևանատան ավերակները։ Իջևանատունը, որ քարակերտ և կամարակապ եռահարկ շենք էր օժանդակ սենյակներով և գավթով, գոյություն է ունեցել արաբական տիրապետության ժամանակներից (VII - IX դդ.)։ 1638 թվականին Մովսես Երեցն այստեղ մի ճառընտիր է նորոգել։

XX դարի սկզբներին ուներ 13 տուն հայ բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը։ Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն և երկրագործությունն է։

1895 թվականին Ալամեքը ենթարկվել է ջարդերի և ավերածության, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հիմնահատակ ավերվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 61 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 135