Ալաբամա (գետ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Ալաբամա (այլ կիրառումներ)
Ալաբամա , գետ ԱՄՆ-ի հարավ-արևելքում։ Կազմավորվում է Ապալաչների հարավային ճյուղավորումներից հոսող Քուսա և Թալապուսա գետերի միախառնումից, հոսում է Մերձմեքսիկական դաշտավայրով և, միախառնվելով Թոմբիգբի գետին, Մոբիլ գետ անունով թափվում Մեքսիկական ծոցը` առաջացնելով դելտա։ Երկարությունը 640 կմ (Քուսա գետի ակունքից 1064 կմ). նավարկելի է Մոնտգոմերի քաղաքից սկսած։ Գետաբերանում է Մոբիլ ծովային նավահանգիստը։
Անվանումը[խմբագրել]
Անվանումը (անգլերեն` Alabama) կապվում է ֆրանսիացի առաջին վերաբնակիչների յուրացրած մի բառի հետ, որը բացատրվում է երկու կերպ. բացատրություններից մեկի համաձայն նշանակում է «ճեղքեցի-անցա թավուտի միջով» (կարող էր վերաբերել այն ցեղին, որը գետինը մաքրել էր հողագործության համար), մեկ այլ բացատրությամբ` «մենք մնում ենք այստեղ»։[1]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 13։