Աթոս
| Համաշխարհային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ,№ 454 ռուս. • անգլ. |
Սուրբ Աթոս Լեռ կամ Աֆոն (հուն.՝ Ἄθως, պաշտոնապես՝ հուն.՝ Άγιο Όρος - «Սուրբ լեռ»), լեռ և թերակղզի արևելյան Հունաստանի Խալկիդի շրջանում (Մակեդոնիա), որն իրենից ներկայացում է ծովի մակերևութից 2033 մետր բարձրությամբ լեռ: Ընդհանուր տարածությունը՝ 335,637 կմ² է։
Վարչականորեն հանդիսանում է Հունաստանի Հանրապետության հատուկ միավոր: Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ:
Հունաստանի հանդեպ ինքնիշխանությունը ամրագրվել է 1923 թվականի Լոզանյան պայմանագրով, ինքնակառավարման կարգը հիմնված է Սուրբ լեռան Կանոնադրությունով («Տրագոս»), որը հաստատվել է 972 թվականին կայսր Հովհաննես Կուրկուասի կողմից Խրիսովուլլի կնիքով:
Թերակղզու կառավարումը հանձնված է 20 ուղղափառ եկեղեցիների տնօրինությանը: 676թ-ին բյուզանդական կայսր Կոնստանդին Դ-ն թերակղզին հանձնեց այդտեղ բնակվող հոգևորականներին: 1312 թվականից գտնվում է Կոնստանդնոպոլի Պատրիարքի իրավասության տակ:
Ի տարբերություն Կոնստանդնապոլյան Պատրիարքատի այլ մասերի, Աթոսում գործածման մեջ է միայն Հուլյան օրացույցը:
Պատկերասրահ [խմբագրել]
Տես նաև [խմբագրել]
Հղումներ [խմբագրել]
- (Ռուսերեն) Աֆոնի նշանակությունը
- (Ռուսերեն) Սուրբ Աֆոն
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աթոս կատեգորիայում։ |

